Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Պաշտպանյալիս որպես պատանդ են պահում…». Տափերականում կրակոցներով ուղեկցված գործով պաշտպանի ահազանգը

Ապրիլի 12-ին, ժամը 23-ն անց 50-ի սահմաններում Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժնում, որ հրազենային վնասվածքով՝ «ձախ ազդրի վերին երրորդի, ձախ սրունքի վերին երրորդի թափածակած վերքով» բժշկական կենտրոն տեղափոխվող 43-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայում մահացել է:

Իրավապահները պարզել են, որ Տափերական գյուղում ժամը 22.30-ի սահմաններում խմբակային վիճաբանություն ու կռիվ է եղել, որի ընթացքում հնչել են կրակոցներ:

Հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին, բերման է ենթարկվել Տափերական գյուղի 25-ամյա բնակիչ Ալեն Պ.-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ալեն Պ.-ի խափանման միջոցը կալանավորումն է:

Ալեն Պ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Արման Արզումանյանը մեր զրույցում մտահոգություն հայտնեց իր պաշտպանյալի մասով գործի քննության միակողմանիության ու վարույթն իրականացնող մարմնի թույլ տված խախտումների վերաբերյալ:

«Ոստիկանները իմ պաշտպանյալի՝ Տափերականի բնակիչ Ալեն Պ.-ի տուն գնալով դեպքի հաջորդ օրը՝ նրան լուսանկարել են: Մի կես ժամ հետո օպերատիվ խումբը գնացել ու Ալենին բաժին է տարել: Ես այդ ընթացքում հեռախոսով խոսել եմ օպերատիվ աշխատողի հետ, հարցրել եմ՝ ի՞նչ է պատահել, ինձ պատասխանել են՝ կռիվ է եղել, ինքը կապ չունի, տանում ենք Վեդիի բաժին, որ պարզապես լսենք: Որոշ ժամանակ հետո զանգեցի Ալենին, նրա հեռախոսն արդեն անջատված էր: Անմիջապես Երևանից ուղևորվեցի Վեդի: Երկար ճշտումներից հետո վերջապես ինձ պատասխանեցին, որ Ալենն այնտեղ չէ, ոստիկանության մարզային վարչությունում է: Հասա ոստիկանության մարզային վարչություն, նորից երկար բանակցություններից հետո միայն ասացին, որ Ալենը մարզային քննչակա՛ն բաժանմունքում է: Գնացի այնտեղ, մի 30-40 րոպե էլ տևեց, մինչև ինձ թույլ տվեցին բարձրանալ վերև: Բայց մինչև ես տեղ կհասնեի՝ Ալենի հետ, խախտելով նրա պաշտպանական իրավունքը, արդեն որոշակի քննչական գործողություն էին կատարել, մասնավորապես՝ պաշտպանի բացակայությամբ Ալենին ճանաչման էին ներկայացրել տուժողի տղային ու բարեկամին: Եվ տուժողի տղան Ալենին ճանաչել էր՝ որպես իր հոր վրա կրակողի: Մինչև իմ հասնելը մի քանի քննչական գործողություններ էին կատարել՝ առանց Ալենին նախազգուշացնելու կամ առանց թույլ տալու, որ պաշտպան ունենա, այսինքն՝ գործողություններ էին կատարել պաշտպանի բացակայությամբ՝ խախտելով պաշտպանական իրավունքը:

Պաշտպանյալս պնդում է, թե հարյուր անգամ պահանջել է՝ պաշտպանիս կանչեք: Չեն կանչել, կարևոր գործողություններն արել-վերջացրել են, նոր ինձ թույլ են տվել բարձրանալ վերև: Եթե ես այնտեղ լինեի, գոնե ճանաչման գործողության օրինականությունը կհսկեի:

Հետագայում, միգուցե նաև հասարակական ճնշման տակ, կռվին մասնակից տափերականցի Գ.-ն կամովին ներկայացել  ու ընդունել է, որ դեպքի վայրում կրակել է: Ասեմ, որ Տափերականում բոլորը գիտեն՝ ով է կրակել: Բացի Գ.-ից՝ նրա կրակելու մասին ցուցմունքներ են տվել ևս մի քանի վկաներ, նաև՝ կռվի ժամանակ ծանր մարմնական վնասվածք ստացած տափերականցին, ով ասել է, որ կռվի ժամանակ Ալենն իր հետ է եղել, Ալենին ծեծում էին, բայց նրա ձեռքին զենք չի եղել, ու նա չի կրակել, կրակոց արձակել է Գ.-ն: Որ կրակոց է արձակվել Գ.-ի կողմից, հայտնել է ևս երկու վկա, իսկ երկու հոգի էլ ասել է՝ չգիտենք՝ ով է կրակել, բայց Ալենը հաստատ  չի կրակել:

Գ.-ին մեղադրանք են առաջադրել խուլիգանության համար: Նա ազատության մեջ է: Գ.-ն նաև զենքն է կամովին հանձնել:

Ո՞րն է հիմա խնդիրը՝ Ալենի հետ կապված: Մեծ հաշվով՝ կալանքի տակ գտնվող Ալենին, ում մեղադրանք է առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ունենալու համար, կարելի է ասել՝ պատանդ են պահում, որպեսզի էս գործը բացահայտվի, միգուցե՝ որ հասարակական ճնշում գործադրենք, ու մարդիկ ցուցմունքներ տան: Բայց մենք չենք կարող մարդկանց վրա ճնշում գործադրել, մենք այդ պարտականությունը չունենք էլ, ո՞ւմ ձեռքը բռնենք, տանենք, որ  ցուցմունք տա:  Ալենին, պնդում եմ, որպես պատանդ են պահում  կալանքի տակ, որպեսզի գործը բացահայտվի: Նման պայմաններում քննիչն արդեն միջնորդություն է ներկայացրել՝ Ալենի կալանքի ժամկետը երկարացնելու համար, դատարանն այդ միջնորդությունը քննության է առնելու երկուշաբթի օրը: Բայց այդ միջնորդության հիմքում դրված չեն այն վեց անձանց ցուցմունքները, համաձայն որոնց՝ Ալենը չի կրակել, կրակել է այլ մարդ: Ստացվում է՝ դատարանին թերի ապացույցներ են ներկայացրել՝ միայն Ալենի պաշտպանական իրավունքի խախտումով կատարված ճանաչման գործողության ու դրանից հետո կատարված առերես հարցաքննության արձանագրություններն են դրված կալանավորումը երկարացնելու միջնորդության հիմքում: Ճանաչման գործողությանը մասնակցած անձինք՝ տուժողի որդին ու բարեկամը, կարող էին շփոթել իրենց անծանոթ մարդկանց արտաքինը, կարող էին նմանեցնել, ոչ թե ճանաչել, առավել ևս, որ կռվի պահին մութ  է եղել, իրենք էլ են դա ասել: Բացի այդ՝ կռվի պահին մորուքով է եղել նաև արտաքնապես Ալենին նման Գ.-ն: Հնարավոր է՝ ճանաչման գործողության մասնակիցներին մինչև անգամ նախապես ցույց են տվել Ալենի լուսանկարը…

Քանի որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության հիմքում ապացույցներն ընտրողաբար են ներկայացված, դատարանը չի տեսնելու հօգուտ Ալենի մյուս՝ առնվազն յոթ ապացույցները՝ վեց ցուցմունքն ու զենքը:

Ալենի ձեռքից փորձանմուշ են վերցրել՝ կրակոցի արգասիքների առկայությունը ստուգելու համար: Փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել:

Դեպքի վայրում վեց պարկուճ է հայտնաբերվել, փորձաքննություն էին նշանակել, եզրակացությունը մեկ օրում ստացվել էր: Իսկ Գ.-ի կողմից զենքը հանձնելուց հետո՝ արդեն մեկ ամսից ավելի է, փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել՝ ա՞յդ զենքից են կրակվել հայտնաբերված պարկուճները: Սա որոշակի մտահոգություն է առաջացնում, միգուցե արդեն գիտեն էլ, որ  պարկուճները տվյալ զենքից են, թե ոչ, բայց չեն շտապում…

Իմ անհանգստությունը քննության միակողմանիության պատճառով է: Տափերականում մարդ չկա, որ չգիտի՝ ով է իրական կրակողը: Գիտեն, որ կրակողը առնվազն Ալենը չի եղել, բայց միևնույնն է՝ նրան են անօրինական ձևով կալանքի տակ պահում ու նրան են ծանր մեղադրանք առաջադրել մի արարքի համար, որ նա չի կատարել:

Ալենի հայրը վատառողջ է, չորս ամսական երեխա ունի, բոլորը սթրեսի մեջ են…»:

Մեր զրույցում այս գործի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնեց նաև բազմիցս հիշատակված Գ.-ի շահերի պաշտպան, փաստաբան Գեորգի Մելիքյանը:

«Այո, իմ պաշպանյալ Գ.-ն ընդունում է, որ դեպքի վայրում ինքն է կրակոց արձակել, նա կամովին ներկայացել է իրավապահներին ու զենքը հանձնել է: Բայց վարույթն իրականացնող մարմինը իմ պաշտպանյալին ապօրինի վերցրել ու փակել էր՝ չունենալով ոչ մի ապացույց, և խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդություն էր ներկայացվել դատարան: Դատարանն օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելով՝ կալանքի միջնորդությունը մերժեց: Մինչև այսօր էլ Գ.-ն աջակցում է գործի բացահայտմանը, և իրականում կատարողը՝ կրակոցներ արձակողը, Ալենը չի եղել: Գ.-ն տվել է ինքնախոստովանական ցուցմունք, որ ինքն է կրակել: Նա ներկայացրել է՝ ինչ հանգամանքներում է կրակել: Գ.-ի կրակոցից է վնասվել տուժողը, բայց նրա մահվան հետ իմ պաշտպանյալը  կապ չունի: Տուժողի մահը այլ հանգամանքներում է առաջացել: Վնասվածքը ստանալուց հետո նրան ոչ թե հիվանդանոց, այլ տուն են տարել, մարդը արյունաքամ է եղել, հետո մինչև փորձել են հիվանդանոց հասցնել, մահացել է: Այսինքն՝ մահը վրա է հասել ժամանակին բուժօգնություն չցուցաբերելո՛ւ պատճառով… Տուժողի համախոհները կռվի հանգամանքներն այլ կերպ են ներկայացնում, բայց իրականում  նրանք մի քանի մեքենայով եկել, մտել են Տափերական, վեճը սկսվել է: Իրենք հետագայում՝ ճանաչման գործողության ժամանակ, Ալենին են ճանաչել, այն էլ՝ մորուքից, ասել են՝ իբր Ալենն է կրակել, բայց իրականում դեպքի վայրում իմ պաշտպանյալն էլ է եղել մորուքով: Նրանք ներկայացնում են՝ իբր հանեց զենքը, կրակեց տուժողի ոտքերին, բայց իմ պաշտպանյալն ասում է, թե ինքը գնացել, տեսել է, որ կռիվ է, իրենց համագյուղացուն ծեծում են, ինքը խառնվել է, իրեն էլ են խփել, գցել են գետնին: Այդ ժամանակ խփողներից մեկի մոտից զենք է ընկել: Իմ պաշտպանյալը վերցրել է այդ զենքն ու կրակել է ոտքերի տակ, որ իրեն չխփեն, կրակոցից հետո իմ պաշտպանյալն ու ընկերները փախել են, բայց կրակոցը դիպել էր տուժողի ոտքերին:  Դիտավորյալ սպանություն ո՛չ իմ պաշտպանյալի, ո՛չ Ալենի տարբերակում չկա: Ապօրինի առանձնապես ծանր հոդված են դրել Ալենի վրա: Տուժողի մահը հրազենային վնասվածքի հետ պատճառային կապի մեջ չի գտնվում: Հրազենային վնասվածքը ստանալուց հետո ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել, դա է խնդիրը, պետք է դեպքի վայրից անմիջապես տանեին հիվանդանոց, մարդը կապրեր, տարել են տուն, մարդը արյունաքամ է եղել, արյան սուր կորստից է մահացել: Վնասվածքը առավելագույնը միջին ծանրության կարող է լինել, ոչ ավելի…»:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում