Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Հիմնական ռիսկը անձնական տվյալների ապահովությունն է. սահմանափակ թվով անձինք պետք է հասանելիություն ունենան դրանց»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

– Պարոն Ֆանյան, կառավարությունը նախաձեռնել է առաջիկայում Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը: Սրա շուրջ օրերս կառավարությունում՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ նա հայտարարել է, որ սրանով էական փոփոխության կարող են ենթարկվել քաղաքացի-պետություն փոխհարաբերությունները:

Կցանկանայի Ձեր կարծիքն արտահայտեիք այս որոշման մասին: Արդյոք ճի՞շտ քայլ եք սա համարում:

– Այս համակարգի ներդնումը, միանշանակ, շատ կարևոր է: Հիշեցնեմ, որ մեր նախկին կառավարությունների ղեկավարներն էլ այսպիսի մտադրություն ունեցել են, սակայն ինչ-ինչ պատճառներով այս նախաձեռնության իրականացումը հետաձգվել է՝ սկսած դեռևս նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներից: Հիմա ես ողջունելի քայլ եմ սա համարում և գտնում եմ, որ սա այն առանցքային բարեփոխումներից է, որը կարող է հետագայում օգտագործվել առանձին ծախսերի գծով նվազեցումներ նախատեսելու համար: Ամենադասական օրինակը, որը նաև լայն կիրառություն ունի՝ ԱՄՆ-ի փորձն է, որտեղ նախ և առաջ հաշվարկվում է քաղաքացու ոչ թե, ըստ էության, ստացած աշխատավարձը, այլ տնային տնտեսության եկամուտը, այսինքն՝ եկամտային հարկը պահվում է ոչ թե կոնկրետ անհատի աշխատավարձից, այլ ընդհանուր մեկ տնային տնտեսության եկամտից: Հետո դրա հիման վրա հարկային արտոնություններ են սահմանում այն խոցելի խմբերի համար, որոնք սոցիալական որոշակի խնդիրներ ունեն, օրինակ՝ միայնակ մայրերի, ընտանիքում 4 և ավելի երեխաներ ունեցողների, առողջական որոշակի խնդիրներ ունեցողների և տարբեր այլ խնդիրներ ունեցողների համար են արտոնություններ սահմանում: Այսինքն՝ ըստ էության, այս համակարգը լիարժեք վիճակագրություն ունենալու հնարավորություն է տալու, ինչպես նաև թույլ է տալու տնային տնտեսությունների մակարդակով հասկանալ եկամուտներն ու, ըստ այդմ, պետության ինտերվենցիան ապահովել՝ խոցելի խմբերին պետական աջակցություն տրամադրելու առումով:

– Իսկ հարկաբյուջետային ի՞նչ ազդեցություն կարող է սա ունենալ:

– Այս պահի դրությամբ կդժվարանամ պատասխանել այդ հարցին, քանի որ մենք դեռևս չգիտենք այն տվյալները, որոնք հավաքելու են՝ ինչ նպատակով են օգտագործելու, համենայնդեպս, այս մասին հրապարակային որևէ հայտարարություն չի արվել, և դեռ չգիտենք՝ ավելի ստույգ իրականում ինչ են նախատեսում սրանով իրականացնել: Այս բարեփոխումն երկու փուլից է բաղկացած լինելու. առաջին՝ տվյալների հավաքագրում, երկրորդ՝ այդ տվյալների օգտագործում և դրանց հիման վրա արդյունավետ քաղաքականության մշակում: Ահա հենց այս երկրորդ կետի մասով այսօր մենք դեռ ինֆորմացիա չունենք, ուստի ես չեմ կարող ասել հարկաբյուջետային ինչ ազդեցություն սա կունենա:

– Իսկ, թեկուզև, նախնական կարո՞ղ ենք կանխատեսել, թե համակարգի օգտակար գործողության գործակիցն (ՕԳԳ) ինչպիսին կլինի:

– Կարող ենք ասել, որ սա կնպաստի ստվերի կրճատմանը՝ կախված այն բանից, թե այդ տվյալների օգտագործման նպատակը որն է լինելու: Օրինակ՝ հնարավոր է տարբերակ, որ քաղաքացուն թույլ տան, ենթադրենք, առողջապահական ծառայության համար նախատեսված գումարը հանել ու դրանից հետո նոր մնացած եկամուտը հարկել. այս դեպքում, երբ մարդը գնա հիվանդանոց, նա պարտադիր կպահանջի իր կատարած վճարումների ՀԴՄ կտրոնը: Այս ցանկի մեջ, իհարկե, կարող են լինել մի շարք այլ ծառայություններ, պարզապես ես առողջապահականը նշեցի, որովհետև այս ոլորտի հետ գրեթե բոլորն են առնչվում: Այսինքն՝ սա, ըստ էության, կարող է հանդիսանալ 2018-2019թթ․-ից հետո սկսված ստվերի կրճատմանը միտված որոշակի ալիք, որոշակի խթան, սակայն միևնույն ժամանակ կարծում եմ, որ կարող են լինել նաև դժգոհություններ. արտագնա աշխատանքի մեկնածներն, ըստ իս, այդքան էլ հակված չեն լինի ամբողջությամբ հայտարարագրել իրենց եկամուտները, հետևաբար՝ այստեղ պետք է հասկանալ նաև հակառակ մեխանիզմները, օրինակ՝ ի՞նչ սանկցիաներ է նախատեսվում սխալ կամ ոչ լիարժեք հայտարարագրման դեպքում: Սա պարզաբանման կարիք ունեցող հանգամանք է:

– Իսկ ի՞նչ ռիսկեր եք այստեղ տեսնում. որոշ տեսակետներ են հնչում, որ անձնական տվյալների պաշտպանության, կոմերցիոն գաղտնիքի բացահայտման խնդիր կարող է առաջանալ այս համակարգի ներդրմամբ, ինչպես նաև հարկերն ավելացնելու միտում է սա հետապնդում: Համաձա՞յն եք այսպիսի կարծիքների հետ, թե՞ ոչ:

– Կարծում եմ՝ այդպիսի միտում չկա: Իսկ ինչ վերաբերում է ռիսկերին, ապա հիմնական ռիսկը տվյալների ապահովության և կոնֆիդենցիալության ռիսկն է, այսինքն՝ ովքե՞ր են հասանելիություն ունենալու քաղաքացիների անձնական տվյալներին: Ես համոզված եմ, որ այդ անձանց շրջանակը պետք է խիստ սահմանափակ լինի, ինչպես նաև վերլուծություններն իրականացվեն անանուն ձևով, որպեսզի մարդկանց տվյալների գաղտնիության հետ կապված խնդիրներ չառաջանան:

– Պարոն Ֆանյան, Դուք ձեր հերթին ի՞նչ առաջարկ կամ խորհուրդ ունեք կառավարությանն ու Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովին, ինչպե՞ս կարող են հնարավորինս արդյունավետ կիրառել այս համակարգը:

– Երբ նախագիծն արդեն պատրաստ կլինի և կներկայացվի հանրության դատին, այդ ժամանակ էլ կարող ենք առարկայական փոփոխություններ և լրացումներ առաջարկել, բայց առայժմ կարող եմ ասել, որ շատ ցանկալի կլինի, որ թվային տեխնոլոգիաներ կիրառեն, տվյալների հավաքագրման ու կիրառման գործընթացը մաքսիմալ թվայնացնեն, որպեսզի այն արագ ու ճիշտ լինի: Ես մի քանի հանրային քննարկումներ եմ լսել, որ ոմանք առաջարկում են համատարած հայտարարագրումն իրականացնել որոշակի եկամտային շեմից բարձր խավերի համար միայն, ինչը, կարծում եմ՝ սխալ միտք է, քանի որ այս համակարգի ներդրման խնդիրն էլ հենց այն է, որ սա լինի համատարած, այլ ոչ թե սելեկտիվ բնույթ կրի: Այս մասով կարելի է ուսումնասիրել նաև միջազգային փորձը և տեսնել, թե որ երկրում ինչ մեխանիզմներ կան կիրառված, ինչ գործիքակազմ է ներդրված և որը հատկապես հնարավոր կլինի տեղայնացնել մեր երկրի պարագայում: Ավելի մանրամասն կարող ենք խոսել նախագծի հրապարակումից հետո միայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում