Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Գազի գնի վերանայումը չպետք է շանտաժի գործիք դառնա Հայաստանի համար․ պետք է մտածել այլընտրանքային միջոցների մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկայացված գազի գնի վերանայման հայտը քննելուց հետո առաջարկում է գինը բարձրացնել ոչ թե 11%-ով, ինչպես ակնկալում է «Գազպրոմ Արմենիա»-ն, այլ 4.6%-ով։

Ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դիմել էր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով, որով առաջարկվել է բոլոր սպառողների համար սահմանել միասնական 283.14 ԱՄՆ դոլար/հազ. խմ, իսկ ՀԾԿՀ առաջարկով սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռույթային սակագինը կկազմի 266․71 դոլար/հազ. խմ։ Նշենք, որ գործող սակագների հաշվարկի համաձայն սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռույթային սակագինը կազմում է 255,06 ԱՄՆ դոլար/հազ. խմ կամ 122428,3 դրամ/հազ. խմ։

«Գազպրոմ Արմենիան» իր հայտում առաջարկել էր գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից դարձնել 283․1 դոլար։ ՀԾԿՀ-ն առաջարկում է գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից դարձնել 224 դոլար, ոչ թե 283․1 դոլար, ինչպես առաջարկում էր «Գազպրոմ Արմենիան»։

Տնտեսագետ, Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ Արմեն Քթոյանը գտնում է, որ գազի սակագնի բարձրացումը տնտեսության վրա այլևս չունի այն ազդեցությունը, որն ուներ 10 տարի առաջ։

Տնտեսագետի խոսքերով՝ ինչքան քիչ կենտրոնանանք գազի սակագնի բարձրացման վրա ու կարողանանք գազի գնի բարձր պայմաններում ապրել, այնքան տնտեսության համար դրական ազդեցություն կունենա։ Ինչպե՞ս։ Տնտեսագետը դա բացատրում է հետևյալ կերպ։

«Իսկապես, գազը կարևոր էներգակիր է մեզ համար, որը ազդում է տնտեսությունում գնաճային ընդհանուր ֆոնի ու գնաճի մակարդակի վրա։ Բայց մենք ինչքան քիչ կենտրոնանանք դրա վրա ու կարողանանք գազի գնի բարձր պայմաններում ապրել, դա տնտեսության համար դրական ազդեցություն կունենա։ Այն առումով, որ մենք հակադրված կլինենք ավելի արդյունավետ կերպով կառավարել, կարգավորել տնտեսական պրոցեսները։ Այլապես, եթե մենք գազի գնի բարձրացումը, կապ չունի քանի տոկոսով, համարում ենք առանձնահատուկ կարևորություն ունեցող կամ տնտեսությունը կոլապսի հասցնելու ունակ հարց, դրանով մենք թույլ ենք տալիս, որ գազի գինը Հայաստանի հետ հարաբերություններում դառնա շանտաժի առարկա։ Եվրոպական երկրները սովորեցին գազի բարձր գնի պայմաններում ապրել՝ իրենց ներքին պրոցեսներն ավելի արդյունավետ դարձնելով։ Դա հնարավորություն տվեց այնպես անել, որ այդ երկրների համար գազն ընդհանրապես շանտաժի գործիք չի կարող դառնալ։ Իսկ մեզ մոտ գազ գնի ամեն հերթական բարձրացումից կամ վերանայումից առաջ եղել են բանակցություններ, որի արդյունքում Հայաստանն անընդհատ ինչ-որ մի բան տվել է, նվիրաբերել է։ Եվ դա մեկ նպատակի համար՝ գազի գինը անփոփոխ պահելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնեց տնտեսագետ Արմեն Քթոյանը։

Տնտեսագետը նշեց՝ պետք է մտածել էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ստեղծելու, տնտեսության ներուժը բարձրացնելու և գազի գնից կախվածությունը թուլացնելու մասին։ «Ես հասկանում եմ, որ նախկինում էլ հայտնի գազային պայմանագրով մենք մեզ դրել ենք այնպիսի վիճակի մեջ, որ անգամ Իրանից չենք կարող ներմուծել մեզ անհրաժեշտ գազի քանակությունը։ Բայց այլընտրանքային ուղիների մասին միշտ պետք է մտածել ու վստահ եմ լուծումներ կգտնվեն։ Ամբողջ աշխարհում նավթի գների բարձրացման ժամանակ տնտեսավարողները փորձել են գտնել նորարարական լուծումներ, արդյունքում գտել են այդ լուծումները, ինչը հնարավորություն է տվել նվազեցնել նավթից իրենց կախվածությունը։ Նավթի բարձր գներն, օրինակ` Միացյալ Նահանգներին, ստիպեցին կատարել այն, ինչ հիմա անվանում են թերթաքարային հեղափոխություն։ Այսինքն՝ նավթի արդյունահանման տեխնոլոգիան կյանքի կոչելով՝ Միացյալ Նահանգներն այսօր դարձել է նավթի համաշխարհային շուկայում խոշորագույն արտադրողն ու արդյունահանողը։ Դրա պատճառով նավթի գների նման գնանկում է տեղի ունենում։ Եթե ժամանակին նավթի գները բարձր չլինեին, Միացյալ Նահանգները գուցեև շահագրգռված չլիներ ներդրում կատարել այս տեխնոլոգիայի զարգացման մեջ։ Այսինքն՝ յուրաքանչյուր բացասական թվացող բան, տվյալ դեպքում գազի գինը, ունի որոշակի էլեմենտներ, որը հնարավորություն է ստեղծում տնտեսության ներուժը բարձրացնելու համար»,- ընդգծեց տնտեսագետը։

Մասնագետի կարծիքով՝ կառավարության խնդիրը պետք է լինի գազի գնի բարձրացման տարբեր սցենարներ դիտարկելը, մրցակցային առավելությունները, տնտեսական հնարավոր արդյունավետ կառավարում իրականացնելը, որպեսզի կարողանանք գազի գնի բարձրացումը փոխհատուցել։ «Իսկ կոնկրետ այս բարձրացման դեպքում ազդեցությունը կլինի միայն ոլորտների վրա, որտեղ գազը՝ որպես հումք, նշանակալի ազդեցություն ունի արտադրական գործընթացների վրա։ Կարծում եմ, որ գազի գինն այլևս այն նշանակությունը չունի, ինչ ուներ 10 տարի առաջ։ Այն ժամանակ էներգակիրների գների բարձրացումը շատ մեծ ցնցումներ էր առաջ բերում տնտեսությունում։ Հիմա այդ ազդեցությունն ավելի պակաս կլինի»,- տեսակետ հայտնեց տնտեսագետ Քթոյանը։

Մեր զրուցակիցը մեկ մտահոգություն ունի՝ գազի սակագնի բարձրացումը ազդեցություն կունենա գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների, հատկապես ջերմոցային տնտեսությունների, արտադրության վրա։

«Անձամբ ինձ մտահոգում է գյուղատնտեսության ոլորտում ջերմոցային տնտեսությունների վրա կատարվող զգալի բարձրացումը, որը կբերի տեղական ապրանքների, մրգերի, բանջարեղենների ինքնարժեքի բարձրացմանը։ Առանց այն էլ մեր տեղական արտադրանքը գնային առումով ոչ մրցունակ է, ցածր մրցակցային հնարավորություններ ունի՝ համեմատած Թուրքիայի հետ։ Ջերմոցային տնտեսությունների վրա գազի գինը կարևոր նշանակություն ունի։ Պետք է այնպես անել, որ մյուս ասպեկտներով ինքնարժեքի նվազեցման ռեսուրսներ որոնել տնտեսվարողների համար։ Վստահաբար այդ ռեսուրսները կգտնվեն։ Այս մասով մենք մրցակցային որոշակի կորուստ կունենանք։ Մնացած հարցերով գազի գնի բարձրացումը էական ազդեցություն չի ունենա։

Մենք շատ այլ ուղղություններ ունենք, որտեղ գնաճային ընդհանուր ֆոնն ավելի թույլ է արտահայտված, և պարենային ու ոչ պարենային ապրանքների մասով գների նվազման կամ ցածր գնաճի միտումները լիովին կհավասարակշռեն այն բարձրացումը, որը կարող է արձանագրվել գազի գնի բարձրացումից հետո»,- մանրամասն ներկայացրեց Արմեն Քթոյան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում