Wednesday, 24 04 2024
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր

Միքայել Մինասյանը մոռացե՞լ է իր աներոջ մաքսանենգության մասին

Այսօր զենքի վաճառքի ու մաքսանենգության մասին մեծ-մեծ ճառող Միքայել Մինասյանի հիշողությունը, վստահաբար, կարճ է։ Հակառակ պարագայում նա պետք է նախ բացատրեր, թե 2008թ. իր իշխանությունն ի՞նչ գնով դուրս եկավ զենքի մաքսանենգության շուրջ միջազգային սկանդալից, երբ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները Հայաստանին էին մեղադրում դրա համար, ինչի արդյունքում ամերիկացի զինվորականներ էին զոհվել Իրաքում։ Այդ ժամանակ Սերժ Սարգսյանը կտրականապես ժխտում էր զենքի վաճառքի փաստը, սակայն ամերիկացիները ոչ միայն չէին հավատում նրան, այլև անթաքույց հայտարարում էին, որ իրենց ձեռքին կային այնպիսի փաստեր, որոնք կստիպեին նրան լռել։

Համաձայն «Վիկիլիքսի»՝ Հայաստանը 2003թ. աջակցել էր Իրանին հրթիռներ ու գնդացիրներ ձեռք բերելու հարցում։ Ավելին՝ այդ զենքերը հետագայում օգտագործվել էին Իրաքում գրոհայինների կողմից, ինչի արդյունքում էլ ամերիկացի զինվորներ էին սպանվել։ Այդ փաստը այնքան էր զարմացրել ԱՄՆ ղեկավարությանը, որ Սերժ Սարգսյանին այդ հարցով ոչ միայն հանդիմանել էին Հայաստան այցելած ամերիկացի բոլոր դիվանագետները, այլև անգամ ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, երբ 2008թ. ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի նստաշրջանի ժամանակ հանդիպել էր Սերժ Սարգսյանին։ Այդքանով չբավարարվելով՝ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջոն Նեգրոպոնտեն հատուկ նամակ էր ուղարկել Սերժ Սարգսյանին՝ նրա առաջ մի շարք պայմաններ դնելով ու անգամ սպառնալով ԱՄՆ-ի կողմից Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։ ԱՄՆ փոխպետքարտուղարն իր նամակում ընդգծում էր, որ իր կառավարությունը չի կարող աչք փակել նման աղաղակող փաստի վրա և ստիպված կլինի հատուկ պատժամիջոցներ սահմանել Հայաստանի նկատմամբ։ Այդպիսի զարգացումը բացառելու համար՝ ԱՄՆ փոխպետքարտուղարը Սերժ Սարգսյանից հստակ խոստում էր պահանջում, որ ապագայում նման դեպքերը չեն կրկնվի, ինչպես նաև Հայաստանը պետք է գրավոր պարտավորություններ ստանձներ՝ ամերիկացիներին թույլ տալով տեղում վերահսկել իրավիճակը։ Ամերիկացիները Սերժ Սարգսյանից պահանջում էին բարեփոխել մաքսային մարմինները, թույլատրել ամերիկյան մասնագետների հաճախակի ստուգայցերը, հատուկ խմբեր ստեղծել մաքսանենգության դեմ պայքարի համար և այլն։ Նեգրոպոնտեն նաև հայտնում էր, որ ամերիկյան հատուկ հանձնախումբը պատրաստ էր անմիջապես ուղևորվել Հայաստան ստուգումներ սկսելու ու պայմանավորվածությունը կայացնելու համար։

ԱՄՆ դիվանագետների ուղիղ հանդիմանություններին Սերժ Սարգսյանը մշտապես պատասխանել է հերքումներով և հավաստիացումներով, թե իբր նման բան չի եղել, և Հայաստանը որևէ կապ չունի զենքի վաճառքի ու դրա՝ գրոհայինների ձեռքում հայտնվելու հետ։ Սակայն ամերիկյան գաղտնի փաստաթղթերից պարզվում է, որ դրանք գրոշի արժեք չեն ունեցել, քանի որ ամերիկացիներն ուղղակիորեն վստահ էին հակառակում։ Ավելին՝ ԱՄՆ կառավարության աչքում այս դեպքը խիստ կարևորել էր, քանի որ բացահայտվել էր Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կապը զենքի վաճառքի հետ։ Իսկ ամերիկացիները հույս ունեին պատժամիջոցների սպառնալիքով ստիպել Սերժ Սարգսյանի իշխանությանը համագործակցության գնալ։ ԱՄՆ փոխպետքարտուղարի վերոնշյալ առաջարկով Հայաստան ուղարկվող հատուկ հանձնախումբը պատրաստվում էր նաև հավելյալ փաստեր դնել սեղանին, որով, ըստ ԱՄՆ դիվանագետների, Սերժ Սարգսյանն այլևս չէր կարողանա ժխտել զենքի մաքսանենգության փաստը։

Հատկանշական է, որ վերոնշյալ սկանդալային քննարկումներից հետո ԱՄՆ դիվանագիտական արխիվում այլևս անդրադարձ չկա զենքի վաճառքի թեմային։ Ենթադրվում է, որ ամերիկյան հատուկ հանձնախումբը, այնուամենայնիվ, ժամանել էր Հայաստան և ներկայացրել իր անհերքելի փաստերը։ Նաև հաշվի առնելով փաստը, որ Հայաստանը ԱՄՆ հատուկ պատժամիջոցներին չարժանացավ, ուրեմն Սերժ Սարգսյանը բավարարել էր ԱՄՆ պետքարտուղար Նեգրոպոնտեի պահանջագիրը։

Եվ ահա, այսքանից հետո նման իշխանության համար քաղաքական պատասխանատվություն ստանձնած Միքայել Մինասյանը հանդգնում է զենքի մաքսանենգության մեջ մեղադրել ՀՀ գործող իշխանություններին՝ մոռացության տալով իր իշխանության աչքի գերանը։ Ի դեպ, այն ժամանակվա ընդդիմությունը որևէ կերպ չփորձեց քաղաքական միավորներ վաստակել Սերժ Սարգսյանի իշխանության այս խայտառակ դրվագից՝ լավ հասկանալով Հայաստանի միջազգային հեղինակության կարևորությունն ու պատժամիջոցների վտանգավորությունը, ինչը վեր էր ընդդիմություն-իշխանություն նեղ պայքարից։ Սակայն, բնականաբար, Մինասյանի ու նրա ներկայացրած իշխանության համար պետական շահն ու երկրի միջազգային հեղինակությունը երրորդական բաներ են, կարևորը՝ իրենց ունեցվածքն է, ազատությունն ու շքեղ կյանքը Հայաստանի ու նրա ժողովրդի հաշվին։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում