Եթե ծանր հիվանդներն այնքան շատանան, որ հիվանդանոցներում տեղ չլինի, ստիպված ենք լինելու վերադառնալ տոտալ լոքդաունի: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կյանքը կանգնելու է իր բոլոր տնտեսական ու սոցիալական հետեւանքներով:
Ասենք լոքդաուն արեցինք, թվերը ընդհուպ եկավ զրոյացավ, սա հարցի լուծո՞ւմ է: Սա հարցի լուծում չի, որովհետեւ աշխարհում, նույնիսկ զրոյով երկրում կորոնավիրուսը շարունակում է գոյություն ունենալ, եւ երբ տոտալ լոքդաունից հետո սկսում ենք բացվել, վարակը նորից սկսում է տարածվել: Այսինքն հավանականություն է առաջանում, որ կկանգնենք նորից լոքդաուն հայտարարելու խնդրի առաջ: Այստեղ խնդիրն այն է, որ մենք ունքը սարքելու փոխարեն աչքն էլ ենք հանում: Որովհետեւ մի կողմից կորոնավիրուսի հարցը չենք լուծում, մյուս կողմից մենք տնտեսական ու սոցիալական կոլապսի ենք ենթարկում երկիրը»,-ասաց վարչապետը: