Մալիում ոչնչացվել է «իսլամական Մահրեբի երկրներում Ալ-Քաիդա խմբավորման» հյուսիսաֆրիկյան թևի առաջնորդը։ Այս մասին իր Twitter-ում գրել է Ֆրանսիայի ՊՆ ղեկավար Ֆլորանս Փարլին:
Նա հաղորդել է, որ չորեքշաբթի, հունիսի 3-ին, Ֆրանսիայի զինված ուժերը, գործընկերների աջակցությամբ, Մալիի հյուսիսում իրականացրած գործողությունների ընթացքում ոչնչացրել են «իսլամական Մահրեբի երկրներում Ալ-Քաիդա խմբավորման» էմիր Աբդելմալեկ Դրուքդելին, ինչպես նաև նրա հանցակիցներից շատերին:
Պաշտպանության նախարարը պարզաբանել է, որ Դրուքդելը «Ալ Քաիդայի» ղեկավար կոմիտեի անդամ էր և Հյուսիսային Աֆրիկայում ղեկավարում էր զինյալ խմբավորումները։