Հանրաճանաչ վարսահարդար և բլոգեր Օլիվիա Սմոլին դիմակ կրելու մի պարզ միջոց է առաջարկել՝ առանց ականջները ցավեցնելու: Համապատասխան տեսանյութը նա տեղադրել է Instagram-ի իր էջում:
Կադրում հայտնվում է բժշկական պաշտպանիչ դիմակով մի աղջիկ: Նրա մազերը հավաքված են գլխի հետևի մասում։ Վարսահարդարը մի փոքր քաշում է դիմակի ռեզինը և ամրացնում այն մազակալով:
Օգտատերերը բարձր են գնահատել այս լուծման պարզությունն ու «հանճարեղությունը»: Նրանք նշել են սակայն, որ այս մեթոդը «գեղեցիկ և գործնական» է, բայց հարմար է միայն երկար մազեր ունեցողների համար:
https://www.instagram.com/p/CAvQttHj6PS/?utm_source=ig_embed