Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացությունների թիվը գերազանցել է 40 հազարը, գրում է BBC- ն:
«Այն օրը, երբ մահվան դեպքերը գերազանցեցին 40 հազարը, մեզ համար սգո օր դարձավ», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Մեթ Հենքոքը:
Հենքոքը հայտարարել է, որ մահացության համեմատաբար բարձր ցուցանիշները «ստիպում են կրկնակի վճռականություն դրսևորել վիրուսի դեմ պայքարում»:
Մեծ Բրիտանիայում ավելի քան 283 հազար մարդ է վարակվել կորոնավիրուսով: