ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և պատրաստ է հիվանդների վրա փորձարկման: Այս մասին ուրբաթ, հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Պատվաստանյութերի հարցում հսկայական հաջողության ենք հասել։ Մենք ունենք ավելի քան 2 միլիոն պատվաստանյութ, որոնք պատրաստ են առաքման այն դեպքում, եթե անցնեն անվտանգության ստուգումները», – ասել է նա:
Թրամփի խոսքերով՝ Միացյալ Նահանգներում ութ ընկերություններ զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակմամբ։
«Ըստ էության մենք պատրաստ ենք գործել, ինչ վերաբերում է դեղերի տեղափոխման ու լոգիստիկայի հարցերին։ Դեղերի առումով մեզ մոտ ամեն ինչ հիանալի է», – հայտարարել է նա: