Կիևում հարյուրավոր ցուցարարներ պահանջում են Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովի հրաժարականը:
Ցուցարարները Գերագույն ռադայի շենքի մոտ, պատգամավորների առջև Ավակովի ելույթի ժամանակ, ծխե նռնակներ և հրավառություն են կիրառել:
Վերջին օրերին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը կտրուկ քննադատության է ենթարկվել: Պատգամավորները հայտարարել են, որ նախարարությունը ղեկավարելու վեց տարիների ընթացքում նա չի կարողացել արմատախիլ անել ոստիկանության համակարգում տեղ գտած չարաշահումները, իրականացնել բարեփոխումներ և վերականգնել օրենքների կիրառության և երկրի ամբողջ տարածքում կարգուկանոնի պահպանման արդյունավետությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:
Սակայն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՆԳն ղեկավարին անվանել է «իսկապես ուժեղ նախարար», այդպիսով աջակցելով Ավակովին՝ ի պատասխան խորհրդարանականների քննադատության: