Եվրամիությունը ծրագրում է երկարաձգել արտաքին սահմանների փակումը մինչև հունիսի վերջ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով ներքին հարցերով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնին:
Եվրոպական երկրների մեծամասնության կառավարությունները համաձայնել են հունիսի վերջին բացել ներքին սահմանները, ասել է նա:
Այժմ ԵՄ-ն պետք է աշխատի հետագա քայլերի շուրջ՝ հուլիսի սկզբին ԵՄ արտաքին սահմանները բացելու համար, նշել է Յոհանսոնը: