ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ իրեն պահեր այս օրերի մեր ընդդիմության նման, այն երբեք, երբեք չէր գա իշխանության։
Սեփական քաղաքական օրակարգ ունեցող ցանկացած հայաստանյան ուժ, նույնիսկ եթե ուզում է գալ իշխանության, հատկապե՛ս եթե ուզում է գալ իշխանության, հիմա՝ այս օրերին, պիտի զինվորագրվեր համաճարակի դեմ պայքարի գործին, ոչ թե՝ շահարկեր այն։
Համաճարակը կանցնի, ընկերներ, ու բոլոր նրանք, ովքեր ջուր չեն հասցրել դրա դեմ պայքարին, ևս կանցնեն։
https://www.facebook.com/arman.yeghoyan/posts/3354994404524378