Վանի Գյուրփընար շրջանի Աքբոյու թաղամասում գտնվող հայկական «Սուրբ կույսեր» (Siant Marinos) մենաստանը, որը Հայոց ցեղասպանությունից հետո վերջնականապես հանձնվեց բախտի քմահաճույքին, շարունակում է ավերվել բնական աղետներից ու գանձախույզների հարձակումներից։
Համալիրը Վանում գտնվող քրիստոնեական և հատկապես հայկական ճարտարապետության կոթողներից մեկն է։ Վանական համալիրը հատկապես լուրջ վնասներ է կրել 1648 թ.-ի Վանի երկրաշարժից։ Իր գոյության ընթացքում կառույցը հիմնականում ծառայել է որպես կուսանոց։ Հայտնի է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը, համալիրում 200-300 կույսեր են բնակվել։
Համալիրը գտնվում է Վանի Գյուփընար շրջանից 7 կմ հեռավորության վրա։ Մենաստանի տեղանքն այնպես է ընտրվել, որ հարևանությամբ բնակավայրեր չեն եղել։ Այն կառուցված է երկու ձորերի մեջտեղում՝ հարթավայրին նայող բլրի լանջին։