Thursday, 28 03 2024
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար

Որքանով է հավանական կրկնավարակը, ինչպես է որոշվում մահը կորոնավիրուսից է․ պարզաբանում են բժիշկները

«Թվերը չպետք է սարսափեցնեն. հանրության մեջ իմունային պաշտպանիչ շերտ է ձևավորվում, որը կբերի համաճարակի մարմանը, մինչդեռ որոշ ելույթներ հենց խուճապ առաջացնող նպատակ են հետապնդում». այսպիսի դիտարկում է արել առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանը նշեց. «Ես համաձայն եմ վերնոշյալ դիտարկման հետ: Մարդկությունն այս վիրուսի հետ նոր է հանդիպել, պետք է հոծ զանգվածներ այդ վիրուս հետ կոնտակտի մեջ մտնեն՝ հիվանդանան, որպեսզի ձեռք բերեն պաշտպանվածություն, այսինքն՝ իմունիտետ»:

«Կոլեկտիվ իմունիտետ կարող է ձևավորվել կա՛մ բնականոն ձևով, կա՛մ պատվաստանյութով, հիմա պատվաստանյութ չկա, իմունիզացիան բնական ձևով է ընթանում, դեռ հայտնի չէ, թե այս վիրուսի նկատմամբ ձեռք բերված անընկալությունը որքան կտևի… Հանրային կոլեկտիվ իմունիտետ պետք է ձեռք բերվի փուլ առ փուլ, արհեստականորեն պրոցեսն արագացնելը ընդունելի չէ, դա կբերի առողջապահական համակարգի կոլապսի »,- նշեց ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դասախոս Արման Բադալյանը:

Համավարակը նոր երևույթ է, որն ամեն օր ուսումնասիրվում է: Քննարկման մասնակիցներն անդրադարձան նաև հարցին, թե ինչպես է որոշվում՝ մահը կորոնավիրուսից է, թե կա այլ պատճառ: «Կա ընդհանուր մոտեցում. ԱՀԿ-ն առաջարկում է հետևյալը. եթե պացիենտի մոտ առկա է կորոնավիրուսային վարակ և վրա է հասել մահը ու այլ ակնհայտ պատճառ չկա, օրինակ, տրավմա, խորհուրդ է տրվում մահը գրանցել որպես մահ կորոնավիրուսից»,- նշեց ԵՊԲՀ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում