Մեր առողջապահական համակարգը ցույց է տվել, որ շատ արդյունավետ է գործում: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ վերջին օրերին կորոնավիրուսից առողջացած քաղաքացիների թիվը շատ փոքր է, Փաշինյանը պատասխանեց. «Նախկինում մենք այդ թիվը դուրս էինք բերում բոլոր դրական ախտորոշվածներից, իսկ հիմա դուրս ենք բերում միայն ծանր եւ առանձնապես ծանր հիվանդներից, որոնք գտնվում են հոսպիտալացվան վիճակում: