Մարտի 6-ից ի վեր առաջին անգամ Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի մատակարարման ֆյուչերսների արժեքը առաջին անգամ կազմել է ավելի քան 41 դոլար մեկ բարելի դիմաց:
Նախորդ նստաշրջանի ավարտին գնի համեմատությամբ՝ այն աճել է 2,6 տոկոսով: Փորձագետները ենթադրում են, որ նավթի գների բարձրացումը պայմանավորված է հունիսի 6-ին ՕՊԵԿ-ի երկրների նախարարների հանդիպումների վերաբերյալ լուրերով: