Thursday, 25 04 2024
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել

Իրանում մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ. վարակվածների թվերը աճում են

Իրանում կորոնավիրուսի տարածման տեմպերը գնալով կրկին մեծանում են։ Հունիսի 3-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 2886 դեպք։ Ըստ այդմ՝ գրանցվել է մահվան նոր՝ 63 դեպք, ընդհանուր՝ 8134։

Ապաքինվել է 129.741 մարդ։ 2573 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Իրանում փետրվարի 19-ից սկսած գրանցվել է կորոնավիրուսի 167.155 դեպք։ Մինչ այս պահը թեստավորվել է 1.040.134 մարդ։  Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Թեհրանի հայկական «Արաքս» թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը։

«Արաքս» թերթի գլխավոր խմբագիրը մեզ փոխանցեց Իրանում տիրող իրավիճակը։ Վաղվանից ամբողջ երկիրը սկսում է վերաբացվել, տնտեսությունը՝ աշխատել։ Քեշիշյանի խոսքով՝ Իրանում որոշ չափով կարողացել էին վերահսկել իրավիճակը, սակայն արձակուրդներից ու տոն օրերից հետո, երբ վերաբացվեցին աղոթատները, աշխատատեղերը, կորոնավիրուսով վարակվածների թվերը սկսեցին աճել։ «Երկրի  հարավային շրջանում կարմիր գոտի է հայտարարված։ Վաղվանից աշխատանքները գրեթե լրիվ բացվում են, աշխատանքային օր է մեզ համար»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Իրանում հասարակական տրանսպորտն աշխատում է, դիմակ կրելը պարտադիր է միայն մետրոյում ու հասարակական տրանսպորտում՝ նշեց Քեշիշյանը։ Վերջինս, սակայն, կողմ է, որ բոլոր հանրային փակ տարածքներում դիմակ կրելը  պարտադիր լինի. «Ուզենք թե չուզենք, այդ հիվանդության տարածումը մեծանում է»։ «Արաքս» թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ մարդիկ համակերպվել են ապրել վիրուսի հետ, մինչև լուծում գտնվի։

Ինչպես ամեն տեղ, Իրանում ևս մարդկանց մի մասը չի պահպանում համաճարակային կանոնները։ «Այդ բարդությունը կա ամեն տեղ։ Հույս ունենք, որ ժողովուրդը դա կդարձնի մշակույթ՝ իր առողջության, երկրի առողջության, մոլորակի առողջության համար։ Յուրաքանչյուր օր ժամը 2-ից հետո հաղորդվում են թարմ տվյալներ։ Հիվանդանոցները ամբողջ երկրի մասշտաբով ծառայություններ մատուցում են»,-  հաղորդեց Թեհրանի հայկական թերթի խմբագիրը։

Խոսելով հայ համայնքի վիճակի մասին՝ Մովսես Քեշիշյանն ասաց՝ համայնքի վիճակը չի կարող շատ տարբերվել երկրի վիճակից։ «Ունենք համայնքային կառույցներ, որոնք որոշակի ծառայություններ տալիս են՝ փոքր կապոցներ չքավոր ընտանիքներին։  Չէի ասի՝ շատ մեծ բան է, բայց օգնում է այդ ընտանիքներին։ Ազգային բուժարանը ևս օգնություն ցուցաբերում է, հետևում են իրավիճակին։ Թեժ գիծ կա, որով մարդիկ կարող են տարբեր հարցերով զանգահարել»,- ընդգծեց Քեշիշյանը։

Երկրում դպրոցները, մանկապարտեզները չեն աշխատում, այդ առումով դժվարություն չկա՝ ասաց մեր զրուցակիցը։ «Եկեղեցիները բաց են, արարողություններ կատարվում են։ Բարեբախտաբար, հաղորդություն չի տրվում դեռ։ Հանդեսներ, հարսանյաց արարողություններ լինում են եկեղեցիով, սահմանափակ թվով մարդկանց մասնակցությամբ՝ առավելագույնը 15 հոգանոց խմբով։ Համալսարանների քննությունները անցնում են առցանց տարբերակով»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը Թեհրանից։

Խոսելով թերթի աշխատանքների մասին՝ խմբագիրը նշեց՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված  այս իրավիճակը, բացի բացասականից, նաև դրական կողմեր ունեցավ թերթերի, մամուլի համար։ «Մարդիկ կարողացան ինտերնետի միջոցով ավելի շատ շփվել մամուլի հետ։ Նոր պայմանների, նոր կյանքի ձևի ենք մոտենում։ Ընթերցողն ամենօրյա ու ամեն րոպե կապ է հաստատում մամուլի հետ ու տեղեկանում աշխարհում և իրենց շուրջը կատարվող անցուդարձին։ Այդ առումով դա շատ դրական էր»,-  ասաց Քեշիշյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում