ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հունիսի 5-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց, որ իր պատկերացրած հիմնական լուծումը անհատական վարքի փոփոխությունն է. «Ենթադրենք, ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի վարակի ցուցանիշը վարչական լծակների օգնությամբ դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, եւ եթե անհատական վարքագծի կուլտուրան չի փոխվում, ի վերջո, էն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ, պոտենցիալ վարկված մարդիկ գալու են Հայաստան եւ մենք ամեն ինչ սկսելու ենք նորից»,-ընդգծեց վարչապետը: