Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ծիրանի բերքն այս տարի լավ չէ, այնքան չենք ունենա, որ շատ արտահանենք»

Ծիրանի բերքի առումով այս տարի վիճակը վատ է։ Գյուղացին կհավաքի միջին բերքատվության մոտ 40 տոկոսը։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը։

«Լավ տարի չէ։ Միջին տարի է։ Հիմնական պատճառը սնկային հիվանդություններն են և փոշոտումը։ Այս տարի փոշոտումը վատ է եղել, մեղու քիչ է եղել։ Դրան զուգահեռ նաև անձրևները, որոնք չթողեցին՝ մեղուն աշխատի, մյուս կողմից՝ հենց անձրևներն էլ խթանեցին սնկային հիվանդությունները»,- պատճառների մասին նշեց Հրաչ Բերբերյանը։

Ծիրանի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն ու Վրաստանն են։ Նախկինում ծիրանի ամենաբարձր գինը տալիս էին վրացիները։ Այժմ մտավախություն կա, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ վրացիները չեն գնի հայկական ծիրան։ Այս մտահոգությունների մասով Հրաչ Բերբերյանը նշեց՝ մեզանում կան թշնամիներ, ովքեր երազում են, որ մեր ծիրանը Ռուսաստան կամ Վրաստան չգնա։ «Ուրեմն թող իրենց կարծիքները պահեն իրենց ու պատահական հայտարարություններ չանեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Հստակեցրինք՝ որպես ոլորտի մասնագետ, մտավախություն չունի՞ այս մասով, Բերբերյանն ասաց՝ եթե վատ աշխատենք, փաստաթղթերը սխալ ձևակերպենք, Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնենք, իհարկե, խոչընդոտներ կլինեն։ «Նորմալ հարաբերությունների դեպքում ի՞նչ խոչընդոտ։ Ես մտածում եմ՝ մենք այդքան ծիրան չենք ունենա, որ արտահանենք, ոչ թե Ռուսաստանում կամ Վրաստանում խնդիր կունենանք»,- շեշտեց ոլորտի մասնագետը։

Ծիրանի բերքի նվազումը գուցե հանգեցնի նաև ներքին շուկայում գնաճի, չբացառեց Հրաչ Բերբերյանը․ «Կարծում եմ՝ այո, կլինի, որովհետև բերքը քիչ է»։ Բերբերյանի խոսքերով՝ մենք որակային առումով ևս խնդիրներ կունենանք։ Չենք ունենա նախորդ տարիների նման լավ բերք։ «Ընդհանրապես, արտահանվում է ընդհանուր բերքի 10-15 տոկոսը։

Դրանից ավելի մենք ի վիճակի չենք արտահանել։ Էդ որ առաջվա կառավարությունները հայտարարում էին 50 հազար տոննա, 100 հազար տոննա, բլեֆ է։ Դա կարող էր լինել վերամշակման դեպքում։ Այս տարի վերամշակում շատ կունենան, լավ առաջարկ ունեն։ Դա էլ կախված է նրանից, թե գյուղացին ինչ գին կառաջարկի։ Բայց որ առաջարկը կլինի՝ դա հաստատ է»,- նշեց Հրաչ Բերբերյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում