Tuesday, 23 04 2024
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ

Դավիթ Անանյանը չի՞ կատարել վարչապետի հորդորը. ով է եղել այդ պաշտոնյան

ՊԵԿ-ը հայտնել է, թե ինչու է հրաժարական ներկայացրել կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Ըստ տեղեկության՝ պատճառը եղել է համակարգի կադրերից մեկին հեռացնելու վարչապետի պահանջը, ինչին ի պատասխան Դավիթ Անանյանը ինքն է գրել հեռանալու դիմում, ըստ ՊԵԿ տեղեկության՝ հրաժարվելով հեռացնել ոլորտի երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին: ՊԵԿ պարզաբանումից դուրս, մամուլում կա խոսակցություն, որ խոսքը Արարատյան մաքսատան պետ Մհեր Մարտիրոսյանի մասին է, իսկ պատճառը՝ մաքսատանը հակահամաճարակային կանոնների խախտման արձանագրումը, որ արել է Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հայտնած տեղեկատվության հիման վրա:

Նա հորդորել է Դավիթ Անանյանին շտկել վիճակը, սակայն հաջորդ անգամ եղել է նույնը, ինչի առիթով էլ վարչապետն ասել է, որ դա չի մնա անհետևանք: Փաստորեն, Դավիթ Անանյանը ընդդիմացել է պաշտոնյային հեռացնելու վարչապետի հորդորին: Մի կողմից էական է, իհարկե, թե հատկապես ինչ պաշտոնյայի մասին է խոսքը, որպեսզի պարզ լինի, թե հատկապես ի՞նչն է Դավիթ Անանյանի, այսպես ասած, ինքնազոհաբերման պատճառը: Մյուս կողմից էլ, իհարկե, կոնկրետ պաշտոնյան էական չէ, այլ էական է, որ Անանյանը բարձրաձայնում է պատճառը և ասում, որ հեռացել է՝ վարչապետի պահանջը համարելով անընդունելի: Նախ, իհարկե, կարևոր է անձը, կոնկրետ պաշտոնյան՝ հասկանալու համար, թե արդյոք անընդունելիությունն իսկապե՞ս կապված է եղել մասնագիտական կարողության հետ, թե՞ եղել է այլ պատճառ, որն Անանյանին թույլ չի տվել հեռացնել կոնկրետ պաշտոնյայի: Այդ պատճառը եղել է զուտ գործընկերային, մասնագիտական և մարդկային պատվի, արժանապատվությա՞ն տիրույթում, թե՞, այսպես ասած, այլ հարաբերությունների, որոնք կարող են կաշկանդել Դավիթ Անանյանին հեռացնել տվյալ պաշտոնյային, քանի որ նա էլ իր հերթին կարող էր հետո թիրախավորել Դավիթ Անանյանին:

Սա կարևոր է ոչ թե միջանձնային հարաբերության, այլ համակարգում եղած իրողությունների գնահատման, ըստ այդմ՝ կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձի հեռացման կամ հրաժարականի պատճառները հասկանալու առումով:

Առավել ևս, որ հրապարակելով այդ տեղեկությունը, Դավիթ Անանյանը փաստորեն իր հրաժարականին տալիս է այսպես ասած՝ պատվախնդիր իմիջ, ինչն իր հերթին առաջացնում է արդեն հարցադրում այլ իմաստով:

Մասնավորապես, արդյոք այդօրինակ բարձրաձայնումը կարո՞ղ է նշանակել, որ Դավիթ Անանյանը մտադիր է այդ իմիջային մեկնարկը կիրառել քաղաքական որևէ մեկնարկի համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում