Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արարատից» ի՞նչ եք ուզում տղերք․ Ինչով են մերոնք պակաս խոպանչիներից․․․

Երևանի «Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում։ 19-րդ տուրում «Ալաշկերտին» 2։1 հաշվով զիջելուց հետո երևանյան ակումբը Գյումրիում արդեն 2։0 հաշվով զիջեց «Շիրակին»։ Երկու դեպքերում էլ «Արարատն» աչքի ընկավ թույլ և անատամ խաղով։ Այս պահին «Արարատն» ունի 31 միավոր և 7 միավորով զիջում է առաջատար «Արարատ-Արմենիային»։ Ամիսներ առաջ այս թիմը աչքի էր ընկնում տպավորիչ խաղով, և հույս ունեինք, որ մեր ամենատիտղոսակիր թիմը, հայկական ֆուտբոլային բրենդը վերակենդանացել է և պատրաստ է լուրջ խնդիրներ լուծել։

Հնարավոր է տարօրինակ հնչի, բայց «Արարատի» անկումը միանգամայն օրինաչափ է և տրամաբանական։ Հերթական անգամ, «Արարատից» հեռացավ գլխավոր մարզիչը՝ այս անգամ ռուս մասնագետ Իգոր Կոլիվանովը։ Անկում գրանցվեց նաև, երբ առաջնության սկզբնամասում փայլուն արդյունքից հետո «Արարատից» հեռացավ մեկ այլ գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն։ Գլխավոր մարզչի հեռանալը չի կարող իր ազդեցությունը չթողնել թիմի վրա։ Այո, որոշ դեպքում գլխավոր մարզչի հեռանալուց հետո տեղի են ունենում դրական տեղաշարժեր, բայց «Արարատի» պարագայում դա ուղղակի անհնար է։ «Արարատի» ղեկավարությունը մարզիչներին փոխում է թաշկինակի պես ինչն ուղղակի աննորմալ և անբացատրելի երևույթ է։ Վերջին երկու մրցաշրջանում մարզչական հեռացումների և փոփոխությունների «Արարատի» համաշխարհային ռեկորդի մասին արդեն իսկ խոսել ենք։ Ստեղծված իրավիճակում սակայն ուղղակի հնարավոր չէ չանել հետևյալ հարցադրումերը։ «Ի՞նչ եք ուզում «Արարատից» տղերք»։ Հարցադրումն առաջին հերթին ուղված է «Արարատի» սեփականատերերին, որոնք տարիներ շարունակ մեր սիրելի թիմի հետ արել են այն, ինչ ուզել են։ Հարկ ենք համարում խոսել ևս մեկ երևույթի մասին, որն ուղղակի անընդունելի է։ Վերջին երկու հանդիպումներում Երևանի «Արարատի» մեկնարկային կազմում, որևէ հայ ֆուտբոլիստ խաղադաշտ դուրս չի եկել։ Տեղի ունեցածը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Հասկանում ենք, դրսից հրավիրել եք իբր ավելի ուժեղ ֆուտբոլիստների, բայց․․․։

Հերիք չէ անորակ խաղով պարտվում եք, դրան գումարած էլ հայ տղաներին խաղալու հնարավորություն չեք տալիս։ Ի՞նչով են ֆուտբոլային խոպանչիները մերոնցից լավը։ Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ միևնույնն է պարտվելու եք և լուրջ հաջողությունների չեք հասնելու։ Գոնե մեր ֆուտբոլիստներին խաղալու հնարավորություն տվեք։ Դրանով գոնե բարի գործ արած կլինեք հայկական ֆուտբոլի համար։ Բազմաթիվ ֆուտբոլասերների անունից դիմելով «Արարատի» սեփականատերերին և մասնավորապես Շվեյցարիայում բնակվող հայտնի գործարար Վարդան Սրմաքեշին, ցանկանում ենք պարզաբանում ստանալ «Արարատում» տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ։ Երկրպագուն ուզում է վերջապես հասկանալ, որն է Ձեր նպատակը կապված «Արարատի» հետ։

Ռուբեն Հայրապետյանն այլևս ՀՖՖ-ի նախագահը չէ և կարծես չկա խանգարող հանգամանք նորմալ թիմ ստեղծելու։ Ինչո՞ւ չեք ստեղծում այդ թիմը, ո՞րն է դրա պատճառը։ Շարունակ լսում ենք, որ թիմը ֆինանսական խնդիրներ չունի և լուրջ նպատակներ կան առաջիկայի հետ կապված։ Արդյոք հնարավոր է 7-8 մարզիչ հեռացնելուց հետո խոսել նպատակների մասին։ Տեսեք թե վերջին տարիներին ինչ արդյունքներ են գրանցում ավելի փոքր բյուջե ունեցող հայկական թիմեր։ Տեսեք թե ինչ արդյունքներ գրանցեց «Արարատ-Արմենիան» առաջին իսկ փորձից նվաճելով չեմպիոնի կոչումը և դուրս գալով Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ։ Եթե ձեր նպատակը «Արարատին» տանջելն ու վարկաբեկելն է, ապա տվեք բոլորիս կողմից սիրված թիմը նվիրված և հոգատար մարդկանց։

Կրկնում ենք, «Արարատը» հայկական ֆուտբոլի սիմվոլն է և այն պատվազրկելու մեջ առաջին հերթին մեղավոր են ակումբի սեփականատերերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում