Գիտնականների միջազգային խումբը զեկույց է հրապարակել European Health Journal-ում, որում նշվում է, որ հիպերտոնիկ հիվանդների դեպքում կորոնավիրուսից մահացությունը կազմում է 4%: Մինչդեռ մահացությունը նրանց համար, ովքեր չեն տառապում հիպերտոնիկ հիվանդությունից, կազմում է ընդամենը 1,1%:
Նրանք վերլուծել են 2877 հիվանդների պատմությունները և եզրակացրել, որ նրանց 29,5%-ը հիպերտոնիկ է: Ըստ գիտնականների՝ եթե կորոնավիրուսով հիվանդը հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներ է ընդունել, մահանալու ռիսկը կազմել է 7,9%, իսկ եթե չի ընդունել՝ 3.2%: