Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ոստիկանը մերը չէ՝ մերը պետությունն է. աղմկոտ տեսանյութ

Հանրությունն աշխուժորեն քննարկում է մի քանի ոստիկանի մասնակցությամբ տեսանյութը, որ տարածել է ֆեյսբուքյան մի օգտատեր՝ աղմուկ բարձրացնելով, թե ոստիկանները բռնություն են գործադրում դիմակ չկրած քաղաքացու նկատմամբ: Ոստիկանությունն արձագանքել է, որ կիրառվել է համաչափ ուժ, ինչի իրավունքը կա, եթե քաղաքացին չի ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին: Ոստիկանությանն աջակցել է նաև վարչապետ Փաշինյանը՝ հայտարարելով, որ ինքն է պահանջել լինել կոշտ բոլոր այն քաղաքացիների հանդեպ, որոնք կխախտեն հակահամաճարակային կարգը: Ոստիկանության թեման Հայաստանում մշտապես եղել է ամենացավոտներից մեկը, և, իհարկե, միանգամայն հասկանալի, քանի որ խոսքը առանցքային մի ոլորտի մասին է՝ պետական, սահմանադրական կարգի պահպանության, միաժամանակ հասարակության անվտանգության, քաղաքացու պաշտպանության, պետության հանդեպ քաղաքացու զգացումի և վերաբերմունքի ձևավորման տեսանկյունից: Այդ առումով, հեղափոխությունից հետո ստեղծվել է «հիբրիդային» իրավիճակ:

Բանն այն է, որ ոստիկանության հանդեպ վերաբերմունքը Հայաստանում ուղիղ համեմատական է եղել իշխանության հանդեպ վերաբերմունքին և այդպիսին է մինչև այսօր: Ըստ այդմ, ոստիկանության զուտ ֆունկցիոնալությունը դիտարկվել է այդ տեսանկյունից, ոչ թե այն բուն հարցերի ու խնդիրների, որ պետք է սպասարկի այդ կառույցը:

Այդտեղից են ձևավորվել «ոստիկանությունը քաղաքացու ընկերն» է կամ «բարեկամն» է առաջին հայացքից գորովալից և արդիական, խորքային առումով, սակայն, ոչինչ չասող հռչակումները: Որովհետև, եթե ոստիկանությունը պետք է լինի «բարեկամ» կամ «ընկեր», ապա միայն օրենքին ու պետական կարգին: Իհարկե, այստեղ էլ առաջացել է նախկին համակարգից բխած արատը և դրանից էլ բխող գնահատականը ոստիկանությանը: Խոսքն այն մասին է, որ հակասահմանադրական և անօրինական է եղել համակարգը, և ոստիկանությունն էլ դիտարկվել է ոչ թե օրենքի ու սահմանադրական կարգի, այլ հենց անօրինականության, հակասահմանադրական համակարգի պաշտպան: Եվ այդ դիտարկումը, իհարկե, չի եղել անհիմն:

Մյուս կողմից, սակայն, խորքային իմաստով դա վկայում է, որ ոստիկանությունը պետականության ճգնաժամի զոհն է, Հայաստանում պետական մշակույթի և պետական էլիտայի բացակայության զոհը: Իսկ ընդդիմությունները, որոնք հավակնել են լինել այդ էլիտան հանցավոր իշխանության փոխարեն, ոստիկանությունը դիտարկել են թիրախ, որին ուղղված հարվածներն ուժգնացնելով, ակնկալել են ավելի մոտ տեսնել իշխանության փոփոխությունը: Կարճաժամկետ այդ էֆեկտի ներքո անտեսվել կամ մոռացության է մատնվել այն, որ այդ փոփոխությունից հետո առաջանալու է հենց ոստիկանության ընկալման «հիբրիդային ճգնաժամը», քանի որ միշտ գտնվելու են չհամաձայնողներ և անկարգներ, որոնց զսպման մեխանիզմը լինելու է ոստիկանությունը: Բայց այդ մեխանիզմը ունենալու է հանրային ընկալման հոգեբանական խնդիրը: Խնդիր, որը տարիներ շարունակ պարբերաբար փորձ է արվել քողարկել «ոստիկանությունը մերն է» արտահայտությամբ: Այն դեպքում, երբ մերն է կամ մերը չէ ոչ թե ոստիկանությունը, կամ բանակը, կամ որևէ այլ կառույց, այլ պետությունը: Ոստիկանությունը մերը չէ, մերը պետությունն է, կամ պետք է լինի պետությունը: Իսկ ոստիկանությունը պետությանն է: Պետությունն, անշուշտ, քաղաքացին է, սակայն ոչ ամբողջությամբ նույնականացված:

Ի վերջո, պետությունը քաղաքացու անհատական և հավաքական պաշտպանության գործիք է, սակայն այդ պաշտպանության գործիքը արդյունավետ է այն պարագայում, երբ քաղաքացիները փոխզիջման են գալիս հավաքականության, ոչ թե անհատի գաղափարի շուրջ: Որովհետև անհատի գաղափարը անսահման եզր է, այն հնարավոր չէ առանց ողջախոհ փոխզիջման տեղավորել պետության շրջանակում: Խորքային առումով, ոստիկանությունը Հայաստանում չքննարկված և քաղաքական ու հանրային շրջանակներում կոնցեպտուալ մշակումների չենթարկված այդ իրավիճակի զոհ է: Զոհ են եղել գործնականում բոլորը՝ հանրությունը, ոստիկանությունը, պետությունը: Այդ իրավիճակի տարիների սպառող եղել են քաղաքական իշխանությունը ընտրակեղծարարությամբ յուրացրած ռազմական ֆեոդալներն ու հաջորդ փուլում քրեական օլիգարխիան, և ժամանակի ընթացքում այդ իրադրության վրա կարճաժամկետ խաղ կառուցած ընդդիմությունները:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում