Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 596 նոր դեպք, ընդհանուր՝ 11․817, ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8052 բուժառու: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ բուժառուները եղել են 72, 69, 78, 59, 72, 33, 61 տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ քոլեջի տնօրեն, հանրային առողջապահության մասնագետ Ալեքսան Հովհաննիսյանի հետ: