Friday, 19 04 2024
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել

Համավարակի արտաքին կողմը․ Covid19-ը ևս բացահայտում է Հայաստանի արտաքին քաղաքական մերկությունը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանն, առանց չափազանցության, գտնվում է պատերազմական իրավիճակում։ Պատերազմ, որում հակառակորդն անտեսանելի է ու նենգ, ավերում է իրեն հանդիպող ամենայնը՝ մարդկային առողջության ու կյանքերի տեսքով։ Համանման իրավիճակում են աշխարհի առանց բացառության բոլոր երկրները, որոնց մի մասը հաջողել է համավարակի դեմ պայքարում, մյուսները՝ դեռևս այնպիսի աղետալի իրավիճակում են, ինչպես մենք։ Ստեղծված իրավիճակում մենք մեր խնդիրների լուծման համար մեր հայացքներն առավելապես ուղղում ենք դեպի ներս՝ փորձելով համախմբել ճգնաժամին դիմակայելու մեր ներքին ռեսուրսներն ու ուժերը։ Դա անշուշտ արդարացված է, քանի որ համավարակի դեմ բոլոր երկրներն առաջին հերթին պայքարում են իրենց ներքին կարողություններով ու ռեսուրսներով։

Դեպի ներս նայելու մեր մոտեցումը, սակայն մի տեսակ երկրորդական պլան է մղել մեր արտաքին հարաբերությունները, աշխարհի հետ մեր հաղորդակցությունն ու կապերը ու ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ մենք հայտնվել ենք վճռական մենակի կարգավիճակում՝ առանց իրական բարեկամների, գործընկերների ու դաշնակիցների։ Դա ցավոք, չափազանցություն չէ և հետևանքն է տարիներ, տասնամյակներ շարունակ մեր կողմից վարված արտաքին քաղաքականության, որը, դժբախտաբար իներցիայով շարունակվում է նաև Հայաստանի նոր իշխանությունների կողմից։

Եթե մենք ունենայինք ինստիտուցիոնալ հիմքի վրա դրված ճկուն արտաքին քաղաքականություն, եթե մենք ունենայինք այդ քաղաքականության արդյունքում իրական դաշնակիցներ ու բարեկամներ և եթե մենք դրա հանրագումարում ներկայանայինք մեր իրական տարածաշրջանային դերով ու նշանակությամբ, այսօր մեր օդանավակայաններում կգոյանային աշխարհի տարբեր երկրներից մեզ տրամադրվող օգնությունը Հայաստան բերող ինքնաթիռների հերթեր, մենք կստանայինք մարդասիրական, բժշկական, ֆինանսական անպատկերացնելի աջակցություն, վերջին հաշվով մենք չէինք լինի միայնակ այս աղետի դեմ պայքարում։ Սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք և դրա պատճառները փնտրելիս մենք մեր հայացքները պետք է ուղղենք ոչ թե դեպի դուրս ու աշխարհում մեղավորներ փնտրենք, ինչպես անում ենք սովորաբար, այլ պետք է փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ չենք կարողանում վարել այդպիսի արդյունքներ ապահովող արտաքին քաղաքականություն։ Ինչո՞ւ ենք մենք բարեկամների ու դաշնակիցների պակաս զգում այսօր, երբ այն անհրաժեշտ է առավել, քան երբևէ, ինչո՞ւ է մեր դե յուրե ռազմավարական գործընկերը մեզ աջակցելու փոխարեն թանկացնում Հայաստանին մատակարարվող գազի գինը, ինչո՞ւ մենք այդ երկրի ու աշխարհի հետ հարաբերությունները չենք կարողանում կառուցել մեր իրական դերի ու նշանակության մեկնակետից, որի դեպքում մեր արժեքը շատ երկրների համար բազմապատիկ ավելին է, քան նրանցը՝ Հայաստանի համար։

Ինչո՞ւ է այս համավարակի պատերազմի պայմաններում մեզ համար շարունակում իրական մնալ ռազմական գործությունների վտանգը Ադրբեջանի կողմից, ինչո՞ւ մենք միջազգային հանրության համար չունենք այն նշանակությունն ու կարևորությունը, որը կստիպեր վերջինիս խստագույնս զսպել Ադրբեջանի ռազմական նկրտումները գոնե այս աղետի պայմաններում և ոչ թե ոմանց համար աղետը պատրվակ կդառնար թաքնված կերպով Ադրբեջանին քաջալերելու՝ հնարավոր ռազմական ագրեսիայի հարցում։ Սրանք հարցեր են, որոնք, ցավոք չեն քննարկվում մեր քաղաքական օրակարգում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեր հավաքական միտքը չի փորձում տալ։ Բայց սրանք հարցեր են, առանց որոնց պատասխանները գտնելու մենք չենք կարողանալու առաջ շարժվել աշխարհում, չենք կարողանալու այսօր իսկ արդեն փոփոխվող նոր աշխարհակարգում ամրագրելու մեր տեղն ու դիրքը, ու չենք կարողանալու գտնել բավարար չափով այնպիսի դաշնակիցներ ու բարեկամներ, որոնք մեր կողքին կլինեն ոչ միայն համավարակի ճգնաժամի օրերին, այլև, որ ավելի կարևոր է՝ դրանից հետո՝ նոր ձևավորվող աշխարհակարգում։

Կա հայտնի ու չարչրկված ալգորիթմ այն մասին, որ ցանկացած երկրի արտաքին քաղաքականություն ներքին քաղաքականության տրամաբանության շարունակությունն է։ Դա մեծ մասամբ համապատասխանում է իրականությանը։ Իսկ եթե դա այդպես է, ուրեմն մենք պետք է մտածենք նաև, թե որտեղ են մեր ներքին քաղաքականության այն արատները, որոնք որպես շարունակություն դառնում են ոչ արդյունավետ, ոչ ճկուն արտաքին քաղաքականությունը պայմանավորող գործոններ։ Այդ տեսանկյունից, որքան էլ տարօրինակ հնչի, մենք կարող ենք հանգել եզրակացության, որ ներքին քաղաքականություն՝ որպես այդպիսին մենք չունենք, մենք ունենք քաղաքականության անվան տակ ընթացող իմիտացիոն գործընթացներ, սոսկ աղմուկ, որն ամենևին քաղաքականություն չէ, որովհետև չի լինում քաղաքականություն առանց գաղափարների ու ծրագրերի, առանց ռազմավարությունների ու հայեցակարգերի։ Իրերի նման դրությունը վկայում է, որ արդյունավետ ու համարժեք արտաքին քաղաքականություն ունենալու համար մենք նախ պետք է համարժեք դարձնենք մեր ներքին քաղաքականությունը, ամենայնը, ինչ երկրի ներսում ընթանում է որպես քաղաքականություն։

Մեր քաղաքական համակարգը պետք է առողջանա այնպես ու այնքան, որ Հայաստանի միջազգային գործընկերները հաղորդակցության միջավայր ձևավորեն քաղաքական միավորների, ընդհանուր առմամբ՝ քաղաքական էլիտայի հետ, որովհետև միջազգային հարաբերությունները ամենևին չեն սահմանափակվում ֆորմալ դիվանագիտությամբ, դրանք քաղաքական հարաբերությունների համալիր են, որոնցում պետք է ներգրավված լինեն քաղաքական համակարգի բոլոր սուբյեկտներն ու ենթահամակարգերը, ինչը գրեթե բացակայում է մեր պարագայում։ Հասկանալի է, որ սրանք ընթացիկ հարցեր չեն, այս հարցերը չեն կարող կարգավորվել օպերատիվ կառավարման ռեժիմում։ Սրանք առավելապես գաղափարական, գաղափարախոսական հիմնախնդիրներ են, որոնք լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է սկսել մտածել դրանց մասին, ինչի առաջարկը փորձում եմ անել դրանց մասին բարձրաձայնելով։ Առողջություն բոլորիս:

Արման ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԱԺ պատգամավոր

«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում