Լուրեր
Եթե ասում ենք, որ այսինչ հարցը լուծելու ենք, արդեն կարելի է համարել այդ հարցը լուծված․ Ուլիխանյան
  • 10:15
  • 2020-06-06
  • Դիտումներ՝ *

Այս փուլում մենք նպատակահարմար ենք գտել գործընկերության կարգով դիմել Վենետիկի հանձնաժողովին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը՝ անդրադառնալով ՍԴ խնդրի լուծման հետ կապված Վենետիկի հանձնաժողովից խորհրդատվական կարծիք ստանալուն:

«Ինչպես գիտեք բավականին երկար ժամանակ Հայաստանը հանդիսանալով համապատասխան կառույցների անդամ, նաև խորհրդատվական տարբեր կարծիքներ է հարցնում: Այո, ես պնդում եմ իմաասածը, որ այսուհետև Հայաստանի Հանրապետությունը հրամայական մանդատով օժտված չեն այլ կառույցները, բայց դա չի նշանակում, որ մենք որևէ կերպ չենք համագործակցելու մեր միջազգային գործընկերների հետ»:

  • Դիտումներ՝ *