Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մարդիկ կսկսեն ավելի քիչ վստահել բանկերին և խնայողությունները կանեն այլ ձևերով»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանը։

Պարոն Վարդանյան, վերջին շրջանում մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել ու կատարվում «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում: Այսպես, օրինակ, Ազգային ժողովն օրերս  երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառա­վարության նախաձեռնած՝ նշված օրենքում փոփո­խություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի այն դրույթը, որը Կենտրոնական բան­կին իրավասություն էր տալիս հրապարակելու անպարտաճանաչ պարտա­տե­րերի անունները կամ անվանումները: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը և ի՞նչ դիտարկումներ ունեք դրա վերաբերյալ:

– Այո, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրեն­քի 6-րդ հոդվածի 3-րդ կետով Կենտ­րոնական բանկին վերապահված էր իրավունք՝ յուրաքանչյուր եռամսյակը մեկ հրա­պարակել  բանկերի հանդեպ ժամկետանց խոշոր պարտավորություններ ունեցող պար­տապանների անվանումներն ու անունները: Ընդ որում՝ խոշոր պարտավորություն էր  համարվում 20 միլիոն դրամը, դրան համարժեք կամ այն գերազանցող պարտա­վո­րութ­յունը: Այդ փոփոխությունը ողջունելի է, իսկ դրա կարևորությունը հատկապես ակնհայտ է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ խաթարվել են առաքման գլոբալ շղթաները, ինչի ազդեցությունը դրսևորվել է նաև ՀՀ-ում՝ արտաքին առևտրաշրջա­նառության՝ արտահանման և ներմուծման ծավալների անկմամբ:  Այսպես, օրինակ, հա­ճա­խակի են հան­դի­պում հաղորդագրություններ Հայաստանից դեպի Ռուսաստան բեռնափոխադրումնե­րի դժվարությունների մասին: Հանդիպում են դեպքեր, երբ արագ փչա­ցող ապրանքը ճա­նապարհին է գտնվում մի քանի օր ավելի, քան նախկինում էր՝ մինչև կարանտինը։ Խոսքը հարյուրավոր միլիոնների կորստի մասին է: Այլ օրինակ՝ ավտոներկրող­ների հիմ­նախնդիրը: Անկախ այն բանից, որ սխալ հաշվարկներ են կատարվել ներկրու­մից հետո ԵԱՏՄ արտահանելու առումով, մարդիկ հայտնվել են անհաղթահարելի ուժի իրավիճակում և դժվարանում են կատարել վարկային պարտավորությունները: Այն պարա­գայում, երբ կառավարությունը և Կենտրոնական բանկը ձեռնարկել են քայլեր առա­ջացած  հիմնախնդիրները մեղմելու ուղղությամբ, միանգամայն տրամաբանական է, որ բանկերի պարտապանների վերաբերյալ տեղեկություններ հրապարակելն այլևս իմաստ չունի: Թեպետ մինչ այդ էլ իմաստ չուներ: Ի վերջո, գոյություն ունի դատարան, և ֆինան­սական վեճերը կարելի է լուծել հենց այնտեղ, իսկ դրանից բացի՝ մարդկանց կամ տնտ­եսվարող սուբյեկտներին հրապարակավ վարկաբեկելը գործարար էթիկայի շրջանակներից դուրս է:

– Ի՞նչ կարծիքի եք այդ նույն օրենքում 2020 թ.-ի մարտի 25-ին և ապրիլի 16-ին ուժի մեջ մտած փոփոխությունների մասին:

– 2020 թ.-ի մարտի 25-ին ուժի մեջ մտած փոփոխությամբ, «Կոռուպցիայի կան­խարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանված դեպքերում, վարկային տե­ղե­կատվության կամ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում: Այս առումով ցանկալի կլիներ որոշակիացնել, թե որ անձանց են վերաբերվում այդ տեղեկությունները: Կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից այդպիսի անձինք, ենթադրաբար, կարող են հանդիսանալ, օրինակ, պետական պաշտոններին, քաղաքացիական ծառայության պաշտոններին, դատավորի պաշտոնին, Կենտրոնական բանկի խորհրդի անդամների պաշտոններին հավակնող անձինք և այլն (մարզպետներ, քաղաքապետեր):

2020 թ.-ի ապրիլի 16-ին օրենքում կատարված փոփոխությամբ նախատեսված է, որ բանկերը «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապե­տության օրենքով սահմանված դեպքերում իրենց հաճախորդների վերաբեր­յալ բան­կային գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրում են իրավասու մարմնին՝ դա­տարանի որոշման հիման վրա: Նախ՝ գույքի բռնագանձումն արդեն իսկ տարա­կուսանք է առաջացրել հասարակության որոշ շերտերում: Բացի դրանից, արդեն գոր­ծողության մեջ են դրվել նաև «Գույքահարկի մասին» օրենքում կատարված փոփոխութ­յունները, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել, քան գույքի բռնագանձումը. բռնագանձ­ման դեպքում այդ գույքը տևական ժամանակ որևէ եկամուտ չի ապահովի պետութ­յանը, ընդհակառակը՝ կպահանջվեն դրա պահպանման որոշակի ծախսեր ան­որոշ ժամանակահատվածով, ինչպես եղավ պետությանը նվիրաբերված «Գոլդեն Փելեսի» դեպքում:  Երրորդ՝ եթե գույքը ենթակա է բռնագանձման, ապա անհասկանալի է, թե ինչ նպատա­կով է օգտագործվելու տվյալ գույքի սեփականատիրոջ բանկային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունը:

– Ընթացքում է ևս մեկ փոփոխություն, որը վերաբերում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածին: Սրա վերաբերյալ ի՞նչ կարող եք ասել։

– Այո, խոսքը վերաբերում է 10-րդ հոդվածի 1-ին մասին: Այդ փոփոխությամբ նա­խատեսվում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 3.2 մասի 2-րդ պարբերությամբ սահմանված դեպքերում հարուցված քրեական գործերով կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց վերա­բերյալ բանկային գաղտնիք կազ­մող տեղեկությունների ստացումը: Ըստ էության, ցանկացած անձի վերաբերյալ, եթե կան կասկածներ, կարող է ստացվել տեղեկատվություն, ինչը բավական խնդրահարույց է: Մարդիկ մի կերպ հաղթահարել էին բանկերի նկատմամբ անվստահությունը՝ կապված  ԽՍՀՄ խնայբանկում ավանդների կորստի հետ: Ավանդների ծավալները տարեց­տարի աճի դրական դինամիկա են ունեցել, ինչը նպաստել է երկրի ֆինանսական կայունությանը, բանկային համակարգի զարգացմանը: Բանկային գաղտնիքի պահ­պան­ման ռեժիմի թուլացմամբ պատկերը կրկին կարող է փոխվել։

– Այդ դեպքում, Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ են հետապնդում այսպիսի փոփոխությունները:

– Ենթադրվում է բարձրացնել կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը:

– Թեպետ նպատակներն արդարացված են, այնուամենայնիվ, ի՞նչ հետևանքների կարող են հանգեցնել նման փոփոխությունները:

Բանկային գաղտնիքի ինստիտուտի ձևավորումը սկիզբ է առնում վարկային առաջին հաստատությունների առաջացման ժամանակահատվածից: Դրա մասին հիշատա­կում­ներ պարունակվում են 1593 թ.-ին Միլանում հիմնադրված «Սուրբ Ամբրոիզիուսի բանկ»-ի հիմնադիր փաստաթղթերում: Այսինքն՝ այդ ինստիտուտն անցել է կայացման ու զարգացման ավելի քան 500 տարվա ճանապարհ: Նույնիսկ ԽՍՀՄ-ում քաղա­քացիների ավանդների գաղտնապահությունը երաշխավորված է եղել:

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա մարդիկ կսկսեն ավելի քիչ վստահել բան­կերին և խնայողությունները կամ կուտակումներն անել այլ ձևերով՝ թանկարժեք մե­տաղներ, ոչ կազմակերպված խնայողություններ: Մինչդեռ, անկախ բանկերում գտնվող ավանդների ծագումից, դրանք գտնվում են շրջանառության մեջ, վերածվում են ներդրու­մային ռեսուրսների ու գործադրվում տնտեսության մեջ: Ավելին՝ գոր­ծում է բանկային մուլտիպլիկատորը, ինչը նույնպես կարևոր է: Օտարերկրյա ուղղակի ներդրում­ների (ՕՈՒՆ-ներ) ձևավորված համաշխարհային միտումները վկայում են, որ զարգացող բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, չեն կարող էական ակնկալիք­ներ ունենալ: Դրա մասին են վկայում նաև վերջին տարիներին ՀՀ ՕՈՒՆ-ների հոսքերի նվազ­ման միտումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում