Լուրեր
Իմ կողմից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի. ԱԱԾ տնօրեն
  • 16:23
  • 2020-06-05
  • Դիտումներ՝ *

Իմ կողմից աշխատանքից ազատման դիմում չի եղել, եթե լիներ, ես այսօր այստեղ չէի լինի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է աշխատում ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ նշանակված Արգիշտի Քյարամյանի հետ, որը համակարգի մարդ չէ, Մարտիրոսյանը պատասխանեց.  «Շատ լավ: Ինքը չի եղել համակարգում, բայց ինքը պրոֆեսիոնալ է եւ երկար տարիներ աշխատել է դատախազությունում, ղեկավարել է պետական վերահսկողական ծառայությունը եւ կարծում եմ՝ ոչ մի խնդիր չկա»:

  • Դիտումներ՝ *