Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսությունն այժմ ապրում է երկրի պատմության մեջ ամենաբարդ իրավիճակը: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաալիքին:
Նա նշել է, որ մոտ 7 միլիոն գերմանացիներ համավարակի պատճառով ոչ լրիվ աշխատանքային օրով են աշխատում:
Մերկելն ասել է, որ այս փաստը ուղղակի պետք է պարզել եւ ավելացրել է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի երկիրը դուրս գա ճգնաժամից: