Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ցնցող պատկեր մեր ֆուտբոլում. Հայաստանի առաջնությո՞ւն, թե՞…

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրում լավագույն վեցյակի պայքարում արձանագրվեցին ուշագրավ արդյունքներ։ Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» երկրորդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց՝ այս անգամ 0։0 խաղալով Վանաձորի «Լոռիի» հետ։ Երևանի «Արարատը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ Գյումրիում 2։0 հաշվով զիջելով «Շիրակին»։ Երևանի «Ալաշկերտն» էլ 0։1 հաշվով պարտվեց «Նոային»։ Այս պահին առաջին հորիզոնականում շարունակում է մնալ «Արարատ-Արմենիան», որն ունի 38 միավոր, 2-4-րդ հորիզոնականներում գտնվող «Նոան», «Ալաշկերտն» ու «Լոռին» էլ ունեն 34-ական միավոր։ 5-րդ հորիզոնականում գտնվող «Շիրակը» վաստակել է 32 միավոր, իսկ վեցյակը եզրափակող «Արարատը»՝ 31 միավոր։

Փաստորեն, առաջնության ավարտից 8 տուր առաջ բոլոր 6 թիմերը հնարավորություն ունեն չեմպիոնության համար պայքարելու։ Ինչ խոսք, «Արարատ-Արմենիայի» հնարավորություններն ավելի մեծ են, բայց վերջին հանդիպումները ցույց տվեցին, որ գործող չեմպիոնի համար այնքան էլ հեշտ չի լինելու պահպանել առաջին հորիզոնականը։ Բացառությամբ «Արարատի»՝ մյուս 5 թիմերը վերջին երկու տուրերում ցուցադրեցին որակյալ խաղ՝ ըստ էության ձեռնոց նետելով գործող չեմպիոնին։

Այո, իր լարվածությամբ և հանդիպումների որակով ՀՀ առաջնությունը կարծես առաջընթաց է ապրել, բայց… Հարկ ենք համարում անդրադառնալ ավելի քան մտահոգիչ մի վիճակագրության, որն արձանագրվեց 20-րդ տուրում։ Մասնավորապես, կայացած 3 հանդիպումներում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 11 հայաստանցի ֆուտբոլիստ։ «Նոա»-«Ալաշկերտ» մրցավեճում երկու թիմերի մեկնարկային կազմում ընդգրված է եղել ընդամենը մեկ տեղացի ֆուտբոլիստ՝ ի դեմս «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի։ «Արարատ-Արմենիա»-«Լոռի» մրցավեճին մասնակցել են 4 հայ ֆուտբոլիստներ՝ մեկը՝ երևանյան թիմից, և 3-ը՝ «Լոռիից»։ Ամենաշատ հայաստանցի ֆուտբոլիստներ խաղացել են «Շիրակ»-«Արարատ» խաղում։ Գյումրիի թիմի կազմում ընդգրկված են եղել 6 տեղացի ֆուտբոլիստներ, իսկ «Արարատի» կազմում ասպարեզ են դուրս եկել բացառապես լեգեոներներ։

Պատկերն իսկապես ցնցող է։ Պարզ հաշվարկ անելու պարագայում կստանանք հետևյալ պատկերը. մեկնարկային կազմերի կտրվածքով խաղադաշտ դուրս եկած 66 ֆուտբոլիստներից 55-ը արտասահմանցիներ են եղել։ Այլ կերպ ասած՝ 20-րդ տուրին խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստների միայն 16.6 տոկոսն է հայ եղել։ Այո, դե յուրե ունենք Հայաստանի առաջնություն, բայց արդյոք, այս փաստը հաշվի առնելով, կարո՞ղ ենք ասել, որ մրցաշարը հայկական է։ Բնավ ոչ։

Դեռևս անցյալ տարվա սկզբին հայկական ֆուտբոլում տեղի էր ունենում բավական հետաքրքիր մի պրոցես: Ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբի նախագահների միջև ծավալվել էր ակտիվ, նույնիսկ սուր քննարկում մեր առաջնությունում լեգեոներների քանակի սահմանափակման հարցի շուրջ: Խնդրին անդրադարձել էր նաև Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ լեգեոներների լիմիտի մասին հնարավոր օրենքն անվանելով հիմարություն: Խաշմանյանի դիտարկմանը բավական կոշտ կերպով էին արձագանքել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Մանուչարյանը, Էդգար Մալաքյանը և Գոռ Մալաքյանը: Իրավիճակն իսկապես լարված էր: Մեր ֆուտբոլիստները առանց կաշկանդվելու հնչեցրին իրենց մտահոգությունը, ինչը ոչ միայն ողջունելի է: Խնդրի շուրջ ձևավորվել էր երկու բևեռ, որոնք ներկայացնում էին իրենց կարծիքն ու փաստարկները: Թվում էր, թե երկու բևեռները հստակ տեսնում էին խնդրի արդարացի լուծման ուղին, բայց… Կրքերի բավական արագ հանդարտեցումից հետո ավելի արդիական դարձավ պնդումը, որ լարված իրավիճակը ստեղծվել էր արհեստականորեն: Իսկ թե ինչու և ինչ նպատակով էր այն ստեղծվել՝ դժվար է ասել:

Այսօր մեր առաջնությունում կան ընդամեն 3-4 թիմեր, որոնք մտադիր են ապագան կապել տեղացի կադրերի հետ։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հայկական թիմերը համալրվեցին և շարունակում են համալրվել լեգեոներներով։ Ավելին, տեղացի մի շարք ֆուտբոլիստներ, որոնք ներքին առաջնությունում աչքի էին ընկնում, հեռացան՝ հայտնվելով ղազախական թիմերում։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տվյալներով՝ Հայաստանի Բարձրագույն խմբի 9 թիմերում այսօր հայտավորված են 241 ֆուտբոլիստներ, որոնցից 130-ը կամ 54 տոկոսը լեգեոներներ են: Ուղիղ մեկ տարի առաջ Բարձրագույն խմբի 9 թիմերում հայտավորված էին 233 ֆուտբոլիստներ, որոնցից 100-ը կամ 42 տոկոսն էին լեգեոներներ: Այսօր կարող ենք արձանագրել, որ մեկ տարվա ընթացքում մեր երկրում հանդես եկող արտասահմանցի ֆուտբոլիստների թիվն աճել է 30-ով կամ 12 տոկոսով։ Մենք ունենք լեգեոներների աճի վտանգավոր մի տենդենց։

Ստեղծված իրավիճակում կրկին օրակարգային է դառնում ՀՖՖ-ի կողմից լեգեոներների սահմանափակման մասին նոր օրենքի հնարավորինս շուտ ընդունումը, ինչը հնարավորություն կտա հայ ֆուտբոլիստներին դրսևորվելու: Այս խնդրին բազմիցս են անդրադարձել ՀՖՖ նախագահները: Եթե գալիք մրցաշրջանում սահմանափակման մասին որոշումն ընդունելը իրատեսական չէ, ապա այսօրվանից պետք է մշակել ծրագիր գոնե 2021/2022 մրցաշրջանում նոր պատկեր ստանալու համար:

Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում