Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ իր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար երկիրը պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ Թուրքիայի դեմ ռազմական գործողությունների: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական հեռուստաալիքին:
Նա Թուրքիայի ներկայիս պահվածքն անվանել է բավականին ագրեսիվ և ասել, որ Հունաստանը պատրաստվում է ցանկացած իրավիճակի:
Պանայոտոպուլոսը հավելել է, որ Հունաստանը կօգտագործի դիվանագիտական զենքը, կզբաղվի զինված ուժերի զսպող ուժի մեծացմամբ և կանի հնարավոր ամեն ինչ:
Նախարարն ընդգծել է, որ հնարավոր ամեն ինչը ներառում է նաև ռազմական մասնակցությունը: