Ամերիկացի ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթը Ջորջ Ֆլոյդի եւ ոստիկանության բռնությունների հետեւանքով զոհված այլ աֆրոամերիկացիների հարազատներին 2 միլիոն դոլար է փոխանցել: Այդ մասին հայտնում է ABC News-ը՝ հղում անելով երաժշտի պաշտոնական ներկայացուցչին:
Մասնավորապես, Քանյե Ուեսթի միջոցները կօգտագործվեն Ֆլոյդի վեցամյա դստեր քոլեջի ապագա կրթությունը վճարելու համար, ասել է երգչի ներկայացուցիչը:
Մայիսի 25-ին Մինեապոլիսում բերման ենթարկվելու ժամանակ ոստիկանների բռնի գործողությունների հետեւանքով Ջորջ Ֆլոյդը զոհվել է: