ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը զարմացած է ՊԵԿ նախագահի հրաժարականով:
«Ես շատ լավ էի վերաբերվում նրա պաշտոնավարմանը։ Զարմացած եմ։ Եթե մամուլում ինչ ասվում է, ճիշտ է, եթե մաքսատանը եղած հերթերի, սոցիալական հեռավորությունը չպահելու համար են նրան ազատել, դա աբսուրդ է», – խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Մարուքյանը։
Նա չբացառեց, որ գուցե այստեղ ենթատեքստ կա։