Չի եղել Հայաստանի Հանրապետության ավիաընկերություն, որը զենք է տեղափոխել աֆրիկական երկրներում։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։
Պատգամավորը նշեց, որ եղել է ավիաընկերություն, որը բեռնափոխադրումներով է զբաղվել աֆրիկական ընկերություններում, ինչ-որ մի փուլում հայ օդաչուներին, ոչ թե ավիաընկերությանը մեղադրանք է ներկայացվել միգուցե զենք տեղափոխելու հարցում կապ ունենալու մեջ, որը Գևորգ Գորգիսյանի խոսքով այդ փուլում քաղաքական հարց է եղել և դատարանում չի ապացուցվել, հայ օդաչուներն էլ արդարացվել են. «Այս ամենը բերել ու սեփական թիմի ձախողումների համար վնաս տալ պետությանը, հայկական ավիաընկերությանը պիտակավորելով որպես ապօրինի զենք տեղափոխող ընկերություն, կարծում եմ՝ ուղղակի քայլեր են պետականության դեմ և անթույլատրելի է»,-ասաց պատգամավորը։