Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թբիլիսին երկրորդ անգամ է առաջարկում, Երևանը՝ նորից լռում. «Քաղաքականության ժամանակը չէ, մարդկանց կյանքե՛ր փրկեք»

Վրաստանում հրապարակվել է առցանց խնդրագիր, որի հեղինակները կառավարությանը կոչ են անում օգնել կորոնավիրուսային ճգնաժամում գտնվող Հայաստանին և Վրաստանի բուժհաստատություններում ընդունել Հայաստանի հիվանդ քաղաքացիներին: Խնդրագրին արդեն միացել են Վրաստանի ավելի քան 11 հազար քաղաքացիներ:

«Ալիք մեդիա»-ն հայտնում է, որ հունիսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բուժհաստատություններն արդեն այն վիճակում են, որ կան արդեն հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնց ժամանակին չենք կարողանում հոսպիտալացնել» հայտարարությունից հետո վրացական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերություններն ակտիվորեն անդրադառնում են թեմային:

ՀՀ-ին աջակցելու առաջարկով Ֆեյսբուքում հանդես է եկել «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Էլենե Խոշտարիան: Վերջինս գրառման մեջ նշել է. «Անհնար է անտեսել, թե ինչ է կատարվում Հայաստանում: Պետք է օգնենք, ակնհայտ է, որ մեծ ռեսուրսներ չունենք, սակայն ցանկացած տեսակի օգնությունը հիմա կարևոր է: Հնարավոր է օգնություն ցուցաբերել նաև Արևմուտքի հետ ֆասիլիտացիայի հարցում: Պետք է շտապ պարզել կոնկրետ անհրաժեշտություններն ու սկսել գործել»:

«Լելո» կուսակցության քաղխորհրդի անդամ Իրակլի Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին. «Անհրաժեշտ է մարդասիրական օգնություն ցուցաբերել: Մի կողմ պետք է դնել մի քանի նախարարների ոչ ադեկվատ հայտարարությունները և կանգնել հարևանի կողքին: Նրանք ունեն վարակվածներ, որոնց չեն կարողանում հոսպիտալացնել: Չի կարելի թույլ տալ, որ մարդիկ մահանան: Հեշտությամբ կարելի է գտնել օգնության ճանապարհը»:

«Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց` Հայաստանին օգնության ձեռք մեկնելու հիմնական ցանկացողը Վրաստանի երիտասարդությունն է, իրենց դրական տեսակետն են հայտնում նաև Վրաստանի քաղաքական ուժերը՝ թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական. «Ստորագրահավաք են սկսել, որպեսզի Վրաստանի իշխանությունները օգնեն Հայաստանին։ Երեկ Վրաստանի ԱԳ նախարարն արդեն դիմել է ՀՀ իշխանություններին՝ օգնելու պատրաստակամությամբ։ Այսինքն՝ ստացվում է, որ ստորագրահավաքը ուղղված է Վրաստանի իշխանություններին, և այն բավարարվել է, այսինքն՝ դրական արձագանք եղել է»։

Ստեփանյանն ընդգծեց՝ Վրաստանն ավանդաբար միշտ էլ արձագանքել է, երբ Հայաստանում աղետ է. «Դա միշտ է եղել, բայց տվյալ դեպքում Վրաստանը ոչինչ չի կարող անել, եթե չլինի ՀՀ իշխանությունների դիմումը։ Ցանկացած դեպքում պետք է ՀՀ իշխանությունները դիմեն, առանց դրա ոչինչ չես կարող անել։ Վրաստանը այնքան էլ մեծ ռեսուրս չունի, բայց ինչով կարող է՝ պատրաստ է օգնել, ու Վրաստանի հասարակության տրամադրվածությունը հենց այդպիսին է։ Ես նույնիսկ մի փոքր զարմացած եմ, որովհետև «արմենաֆոբիայի» գործոնը միշտ եղել է Վրաստանում, բայց հիմա այն այնքան քիչ է, որ չի էլ երևում»։

Միևնույն ժամանակ Առնոլդ Ստեփանյանն ասաց՝ Վրաստանում չկա մանրակրկիտ հասկացվածություն, թե ինչ է կատարվում Հայաստանում, բացի այն, որ պանդեմիան կանգնեցնել չի ստացվում. «Ես կարծում եմ, որ ամեն դեպքում գործել է պետք։ Երևում է, որ ռեսուրսը չի բավարարում, որպեսզի ավելին արվի։ Որոշ դեպքերում գուցե առողջապահության նախարարության, նախարարի գիտելիքները չեն բավարարում։ Մենք աշխարհի ամենաքիչ երկրների ցանկում ենք, որ տվյալ փուլում դրական փորձ ունեցանք։ Կարելի է ամենաքիչը կիսվել այդ փորձով, ուղարկել մասնագետներ՝ մենեջմենթը ճիշտ կառավարելու համար, բժիշկներ, որոնք փոքր-ինչ ազատ են այս պահին, այսինքն՝ նկատի ունեմ մարդկային ռեսուրս ուղարկենք։ Բայց այս ամենի համար պետք է հասկանալ, թե Հայաստանը կոնկրետ ինչ աջակցության կարիք ունի, ինչ մակարդակի օգնություն է ակնկալում՝ եթե ընդհանրապես ակնկալում է։ Այս պահի դրությամբ արդեն երկու հայտարարություն է եղել վրացական կողմից, իսկ Հայաստանից որևէ արձագանք չի եղել»։

Մեր զրուցակիցը ևս մեկ անգամ շեշտեց՝ այժմ քաղաքականության ժամանակը չէ, մարդկանց փրկելու պահն է. «Ժամանակը չէ աշխարհաքաղաքական խաղեր տանելու, առևտուր անելու, ներքաղաքական խաղեր վարելու, այժմ մարդկանց փրկելու ժամանակն է և պետք է մտածել հենց միայն դրա մասին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում