Այս օրերին թենիսի՝ Լոնդոնում ընթացող հաշվետու մրցաշարի խաղային երրորդ օրը նույնպես անցավ առանց սենսացիաների: B խմբի առաջին մրցավեճում աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկու սեթում պարտության մատնեց բրիտանացի Էնդի Մարեյին` 6:4,6:2, և կրճատեց անձնական հանդիպումների տարբերությունը` 6:8: Մյուս խաղում Ռոբին Սոդերլինգը 7:5,7:5 հաշվով հաղթեց Դավիդ Ֆերերին և զրկեց վերջինիս հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունից: