Վիենայում սևամորթների իրավունքների պաշտպանությանն ուղղված ցույց է տեղի ունեցել՝ առանց նրանց մասնակցության։
Նշվում է, որ ակցիային մասնակցել է մոտ 50 հազար մարդ: Կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ քայլում Black Lives Matter («Սևերի կյանքերը կարևոր են») պաստառներով: Երթի մասնակիցները նաև նմանատիպ կարգախոսներ են բղավել:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին Մինեապոլիսի ոստիկանները ձերբակալել էին աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդին։ Ձերբակալելու պահին ոստիկանը տղամարդուն պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմել է նրա վզին։ Անտեսելով տղամարդու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվել է նրան բաց թողնել, ինչի հետևանքով Ֆլոյդը մահացել է: