«Ջեբհաթ ան-Նուսրա» Ահաբեկչական կազմակերպությունը գնդակոծել է Սիրիայի Հալեպի և Իդլիբ նահանգների բնակավայրերը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար կոնտր-ծովակալ Ալեքսանդր Շչերբիցկին:
“Մելաջա, Կավկաբա, Մահարեթ-Մուհոս, Դադիհ, Անջարա բնակավայրերի ուղղությամբ գնդակոծության մեկական դեպք է գրանցվել Ջաբհաթ ան-Նուսրա ահաբեկչական կազմակերպության դիրքերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։