Զինվորականների մասնակցությամբ մշակված նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ է կլինիկական փորձարկումների մեկնարկին, հայտնում է Պաշտպանության նախարարության «Կրասնայա Զվեզդա» թերթը՝ վկայակոչելով Բուրդենկոյի անվան հիմնական ռազմական կլինիկական հոսպիտալի աշխատակցուհի Նատալյա Պոզդնյակովային:
Ներկայումս պատվաստանյութը փորձարկվել է փոքր և խոշոր կենդանիների վրա և պատրաստ է հաջորդ փուլ անցնելուն, ասել է Պոզդնյակովան: Նա հավելել է, որ կլինիկական փորձարկումներին կմասնակցեն 50 կամավորներ զինծառայողներից: