Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական ոճը ոչ միանշանակ և իր մոտ խառը զգացողություններ առաջացնող է անվանել։
Նրա կարծիքով՝ Թրամփի ոճը «միանշանակ չէ»: Ինքն իր հերթին «փորձում է բոլորին համախմբել և հաշտեցնել»:
Զրույցի ընթացքում քաղաքական գործիչը նաև հայտարարել է, որ աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահը Միացյալ Նահանգներում պարզապես սարսափելի է: Լրագրողի այն հարցին, թե ինչ է մտածում բողոքի ցույցերի մասին, Մերկելը պատասխանել է. «Ռասիզմը սարսափելի է: ԱՄՆ հասարակությունը շատ բևեռացված է»: