Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոր կառավարություն է ձևավորել: Համապատասխան հրամանը հրապարակվել է երկրի իրավական ինտերնետ-պորտալում:
Իրենց պաշտոնները պահպանել են երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը, պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը, էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, ՆԳ նախարար Յուրի Կարաևը և Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկը:
Նաև հունիսի 4-ին վարչապետ նշանակվեց Պետական ռազմական արդյունաբերության ղեկավար Ռոման Գոլովչենկոն:
Հունիսի 3-ին Լուկաշենկոն լուծարեց կառավարությունը: