«Ռոսկոսմոս»-ը Նորիլսկում վառելիքի արտահոսքը պատկերող լուսանկարներ է հրապարակել: Դրանք հայտնվել են կայքի պատկերասրահում:
Լուսանկարներում նշված են վայրերը, որտեղ կան նավթամթերքով աղտոտման հետքեր:
Մայիսի 29-ին, «Նորիլսկի նիկել»-ին պատկանող Նորիլսկ-Թայմիր Էներգետիկ ընկերության էլեկտրակայանում, հենարանների անկման պատճառով, պայթել է վառելիքի բաքը, ինչի հետևանքով 15 հազար տոննա նավթամթերք է թափվել Դալդիկան և Ամբարնայա գետեր, ևս 6 հազար տոննա՝ գետամիջյան հողածածկ ճանապարհ:
Բնապահպանները տեղի ունեցածն անվանել են Արկտիկայի համար հսկայական չափերի բնապահպանական աղետ: