Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել է, որ որոշ երկրներ միջամտում են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո սկսված անկարգություններին՝ բռնությունները սաստկացնելու նպատակով, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով, արտասահմանյան ուժերը գործում են երկու կողմից՝ բախումներ հրահրելու նպատակով: Իսկ անկարգությունները Բարն անվանել է «անարխիայի անիմաստ գործողություններ», որոնք ուղղված են քաղաքացիներին ահաբեկելուն:
«Մենք նաև տեսնում ենք, թե ինչպես են խաղում արտասահմանյան դերասանները»,- ասել է Բարը մամուլի ասուլիսում:
Մայիսի 25-ին իրավապահների կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի ձերբակալության ժամանակ ոստիկանը ծնկով սեղմել է տղամարդու պարանոցը: Ֆլոյդը բղավել է, որ խեղդվում է, բայց ոստիկանները ուշադրություն չեն դարձրել:
Արդյունքում տղամարդը մահացել է վերակենդանացման բաժանմունքում: Սա Միացյալ Նահանգներում համատարած բողոքի ցույցերի և անկարգությունների պատճառ է դարձել: