Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ միանշանակ չի առաջադրելու իր թեկնածությունը Բունդեսթագի հերթական ընտրություններում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ո՛չ: Իսկապես ոչ»,- պատասխանել է Մերկելը հինգերորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության հարցին:
Նա նաև հավելել է, որ իր որոշումը «վերջնական» է:
Անգելա Մերկելը ներկայացնում է Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցությունը և 2005 թվականից զբաղեցնում է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: