Բրազիլիայում 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 1.3 հազար հիվանդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է, գրում է G1 պորտալը:
Երկրում կորոնավիրուսով վարակվել է 584 հազար մարդ, մահացել է 32.5 հազար մարդ, ապաքինվել են 266 հազարը:
Կորոնավիրուսի տարածման հարցում Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ տեղում է: