Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

«Ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հակադիմակային ակցիա իրականացնելու». Տարոն Սարիբեկյան

Գերմանիայում աշխատող արյունաբան, ուռուցքաբան Տարոն Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի ընկերներ.

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ երեք օր առաջ ստացել եմ առաջարկ՝ գումարի դիմաց հայ հասարակության շրջանում իրականացնելու ակցիա՝ դիմակների և պատվաստանյութերի անարդյունավետության վերաբերյալ։ Առաջարկը եղել է գերմանացու կողմից, ով հաճախակի այցելում է Հայաստան։ Վերջինս տեղեկացրեց նաև, որ Հայաստանում բացվել է գրասենյակ, որտեղ մեծ լսարան ունեցող բժիշկներին տրամադրում են վերոհիշյալին վերաբերող «պետքական ինֆորմացիա»։ Նշեմ նաև, որ իմ հեռախոսի համարն իր մոտ «հայտնվել է» դեռևս իմ Հայաստանում գտնվելու ժամանակ՝ բժշկական փաստաթղթի թարգմանության հետ կապված։

Ցավոք, ԴԵՌ չեմ կարող հրապարակել երկխոսությունը որպես փաստ, քանի որ դա գերմանական օրենքին՝ Datenschutz-ին դեմ է ու ես դրա համար պարտադիր պետք է ունենամ իր համաձայնությունը, որը ես բնականաբար չստացա։ Սակայն իրավունք ունեմ մեր նամակագրությունը տրամադրել իրավապահներին, քանզի այն պարունակում է հանրության առողջությանը պոտենցիալ վնաս պարունակող տարրեր։ Իրավապահների թույլտվությունից հետո սիրով կհրապարակեմ թե՛ երկխոսությունը, թե՛ տվյալ անձի անուն ազգանունը։

Ուզում եմ ասել հետևյալը. հատկապես այս շրջանում դիմակների անարդյունավետությունից խոսող բժիշկներին վերաբերվեք խիստ թերահավատորեն, քանզի նրանք կարող են լինել վերոհիշյալ գործարքի մեջ մտած պոտենցիալ ազգադավներ։ Բնականաբար չեմ ժխտում նաև էն հանգամանքը, որ կարող են լինել դիմակների անարդյունավետության մասին խոսող բժիշկներ, ովքեր զուտ արտահայտում են իրենց անձնական ու խիստ սուբյեկտիվ կարծիքը։

Դիմակների հսկայական քանակով սպառվելու հետևանքով ԱՀԿ֊ը հայտարարեց վերջիններիս անարդյունավետության մասին զուտ մեկ պատճառով. դա է՝ նվազեցնել արհեստականորեն կտրուկ աճ գրանցած պահանջարկը, որպեսզի բուժհաստատություններում ևս չգրանցվեր դիմակների դեֆիցիտ։ Դիմակների նոր քանակության արտադրությունից հետո ԱՀԿ֊ը վերանայեց սեփական կարծիքն ու աներկբայորեն հորդորեց. միանշանակ կրե՛լ դիմակ։

Դիմակների արդյունավետությունը կասկածի ենթակա չէ, քանզի ճիշտ դրված դիմակը (պետք է անպայման ծածկի քիթը և բերանը) առաջին հերթին որոշ չափով կանխում է վիրուսի արտազատումը անսիմպտոմ վարակակիրների կողմից, ինչպես նաև որոշակիորեն կանխում է նաև վիրուսի թափանցումը առողջ մարդու շնչուղիներ։ Ուստի այս պարագայում դիմակ կրելը խրախուսվում է և նաև համարվում պարտադիր։

Ցավով եմ նշում էն հանգամանքը, որ որոշ անհատներ ամեն ինչից օգուտ քաղել են փորձում և պղտոր ջրում անգամ ձուկ են որսում՝ զբաղվելով դիմակների բիզնեսով ու անամոթաբար տասնապատկելով դիմակի ինքնարժեքը։ Միայն կասեմ մի բան. ԱՄՈԹ ՁԵԶ։ ԱՄՈԹ նաև այն ծախված կոլեգաներին, ովքեր, ըստ իս՝ սեփական հոգին անգամ մի քանի կոպեկի համար կծախեին և ծախել են՝ սեփական ծնողների, ընկերների, հայրենակիցների առողջության վրա թքած ունենալով։

Վերջում կուզեմ նշել, որ Ձեզնից յուրաքանչյուրը պատասխանատու է Հայաստանում կատարվող վիճակի համար։

Ուրեմն հարգեք միմյանց ու հետևեք չափազանց հեշտ կատարելի ցուցումներին, որոնք ձեզ տրվում են ամեն պահ ու բազմիցս. հաճախակի լվացեք ձեռքերը, կրեք դիմակ՝ տնից դուրս գալուց և պահպանեք հեռավորություն այլ մարդկանց հետ, հակառակ դեպքում արդեն իսկ վտանգավոր իրավիճակը կդառնա անվերահսկելի ու կարժենա բազմաթիվ անմեղ կյանքեր։ Նույն ցուցումներին անվերապահորեն հետևելու արդյունքում 83 միլիոն բնակչություն ունեցող Գերմանիայում այս պահին փաստացի վարակվածների թիվը ընդամենը 7000 է։

Մտորեք գրածներիս մասին։ Մի՛ վտանգեք մեր սիրելիների կյանքն ու եղեք առողջ»:

https://www.facebook.com/taron.saribekyan.9/posts/1690155207804476

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում