ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հինգ ընկերություն է ընտրել որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության թեկնածու, այդ թվում՝ Moderna Inc-ին, AstraZeneca Plc-ին եւ Pfizer Inc-ին։ Այս մասին հայտնում է New York Times-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին:
Ընտրված ընկերությունները կստանան լրացուցիչ պետական միջոցներ, աջակցություն կլինիկական փորձարկումների գործում, ֆինանսական և նյութատեխնիկական աջակցություն:
Նշվում է, որ Սպիտակ տունն այդ մասին կհայտարարի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում: