Ամերիկյան գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Էռնեստ Հեմինգուեյի «Հետապնդումը՝ որպես երջանկություն» նախկինում անհայտ պատմվածքը լույս է տեսել New Yorker ամսագրում:
Գլխավոր հերոսը՝ հեղինակի անվանակիցը, իր ընկերների հետ փորձում է բռնել մեծ ձուկ` հսկա մարլին: Պատմվածքի սյուժեն նման է «Ծերունին և ծովը» պատմվածքի բովանդակությանը, որը գրողը հրատարակել է 1952 թ.։
Պատմվածքը հայտնաբերել է գրողի թոռը՝ Շոն Հեմինգուեյը, Բոստոնի Ջոն Քենեդու անվան գրադարան-թանգարանում: