Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանիշային ցուցակը: Ցուցակը գլխավորում էր մոդել Քայլի Ջեները, որ վաստակել է 590 միլիոն դոլար:
Հրապարակման համաձայն՝ Ջեները շահույթի մեծ մասը ստացել է իր կոսմետիկական ընկերության 51% վաճառքից:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը, որը վաստակել է 170 միլիոն դոլար, երրորդ տեղում է թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը՝ 106.3 միլիոն դոլար:
Ընդհանուր առմամբ, վարկանիշային ցուցակի մասնակիցները վաստակել են 6,1 միլիարդ դոլար: Այս ցուցանիշը 200 միլիոն դոլարով պակաս է 2019-ի համեմատ: