Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Պատգամավորները կողմ են անձնական տվյալների պաշտպանության հարցով հանձնաժողով ստեղծելուն

Կորոնավիրուսից Հայաստանում մահացած 132 անձանց անձնական տվյալների հրապարակման գործով այժմ զբաղվում են իրավապահները։ ԱԱԾ-ում փորձում են պարզել, թե ինչպես էր հնարավոր մահացած անձանց տվյալների հանրայնացումը։ ԱՆ խոսնակն արդեն իսկ հավաստել է այդ տվյալների իրականությանը համապատասխանելը։

Եվ մինչ իրավապահները զբաղվում են դրանց արտահոսքը կազմակերպած անձանց հայտնաբերելով, ոլորտի մասնագետները, փորձագետները բարձրաձայնում են Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության լրջագույն մեխանիզմների ստեղծման անհրաժեշտության մասին։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, օրինակ, երեկ ֆեյսբուքյան իր էջում նախ գրել էր, որ կորոնավիրուսից մահացած անձանց անձնական տվյալները հրապարակած էջի ադմինը գտնվում է ՌԴ-ում և դա այն նույն էջն է, որը ժամանակ առաջ տարածում էր Սաֆարյան Ստյոպայի հեռախոսից իբր վերցրած, Ֆոտոշոփ արած սքրինշոթներ նամակագրություններից: «Սա կամ հաքերային հարձակում է, կամ ներքին սաբոտաժ։ Կապ չունի, երկու տարբերակներն էլ խոսում են այն մասին, որ անձնական տվյալները անպաշտպան են։ Եվ հարց է առաջանում մեր բոլորիս տվյալների պաշտպանության՝ կախված հեռախոսների վերահսկողության համակարգի, որն արդեն երրորդ ամիսն է՝ աշխատում է Հայաստանում։ Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում, կամ ադրբեջանական հետախուզության ձեռքում»,- գրել էր Մարտիրոսյանը՝ պատգամավորներին կոչ անելով ստեղծել հանրային վերահսկողության հանձնաժողով, ներառել ընդդիմադիր պատգամավորների և անկախ մասնագետների ու տեր կանգնել մեր բոլորիս տվյալներին։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը կողմ է հանձնաժողով ստեղծելու գաղափարին։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նման հանձնաժողով ստեղծելու գաղափարը Ազգային ժողովում քննարկվել է դեռևս «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացումների կատարելու ժամանակ, երբ ԱԺ-ն տվեց իր համաձայնությունը, որպեսզի օնլայն վերահսկողություն սահմանվի կորոնավիրուսով վարակված քաղաքացիների կոնտակտներին հետևելու նպատակով: «Դեռևս երբ ԱԺ-ում քննարկվում էր տեղորոշման նախագիծը, այդ ժամանակ ևս քննարկվում էր հարցը՝ ստեղծել հանձնաժողով, որը կվերահսկի, որպեսզի արտակարգ դրությունից հետո տվյալները ոչնչացվեն պարտադիր կերպով, որպեսզի որևէ կերպով դա չփոխանցվի երրորդ կողմին և այլն։ Տվյալ իրավիճակում տվյալների արտահոսքը որևէ կերպ կապ չունի տեղորոշման օրենքի հետ, քանի որ այս օրերին տեսնում եմ նման շահարկումներ»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով. «Ես լիովին կողմ եմ հանձնաժողով ստեղծելուն և ինքնս էլ կփորձեմ գործընկերներիս հետ ձեռնարկել այն»։

Անդրադառնալով հարցին, թե կատարվածը կարելի է սաբոտաժ բնորոշել իշխանության դեմ, Աբրահամյանը պատասխանեց. «Ամեն ինչ կարող ենք։ Ես հիմա հասկանում եմ, որ մեր երկրում այս պատերազմական իրավիճակում բոլոր հնարավոր մեթոդներն են կիրառում։ Եվ մեր որոշ հայրենակիցներ, քաղաքական այլ հայացքներ ունեցող անձինք հնարավոր բոլոր մեթոդների դիմում են՝ որևէ կերպ չտարանջատելով իշխանությունը պետությունից»,- ասաց Աբրահամյանը։

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս կողմ է հանձնաժողով ստեղծելուն։ Նա, արձագանքելով Սամվել Մարտիրոսյանի կոչին, մեզ հետ զրույցում ասաց, որ ընդունում է մասնագետի առաջարկը, և եթե պատգամավորները կողմ լինեն, կստեղծվի հանձնաժողով և կուսումնասիրվի, թե մեր անձնական տվյալներն ինչպես են պաշտպանվում կամ ինչպես պետք է պաշտպանվեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում